08:30 04.04.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 25-ին ԱԺ խորհուրդը վերջապես հաստատեց նոր խորհրդարանի բարեկամական խմբերի կազմն ու ղեկավարներին, որը ՀՀԿ-ական պառլամենտի բարեկամական խմբերի «քոփի-փեստն» է` քանակով, հիմնական ուղղություններով:
Սակայն «նրբերանգներն» այլ տեղ են. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել Լիլիթ Մակունցը․ նախկինում Արփինե Հովհաննիսյանն էր, ասել է թե` փոխնախագահ Լենա Նազարյանին չի վստահվել այդ կարևոր ուղղությունը:
Ի դեպ, Մակունցը Լենայի ձեռքից տարել է նաև Արփինեի ղեկավարած մյուս` Հայաստան-Մեծ Բրիտանիա խումբը ևս: Ռուբեն Ռուբինյանը, որն ամեն տեղ «փոխարինում» է Արմեն Աշոտյանին, դարձել է Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, որը ղեկավարում էր Աշոտյանը:
«Դիրքերն ամրացրել է Ալեն Սիմոնյանը` դառնալով ամենակարևոր խմբի` հայ-ռուսականի համանախագահ և ոչ միայն․ ստանձնել է նաև ամենակարևոր ուղղություններից մեկի` Հայաստան-Իսրայել խմբի ղեկավարումը։
Նորերը նախկինների բարի ավանդույթը շարունակել են՝ ընդդիմադիրներին բարեկամական խմբերի ղեկավարների պաշտոններ տալով, սակայն՝ նոր ընթերցմամբ. խորհրդարանական դիվանագիտության մեջ բավականին եփված Էդմոն Մարուքյանին վստահվել է Հայաստան-Բահրեյն, Հայաստան-Լյուքսեմբուրգը, իսկ Նաիրա Զոհրաբյանին՝ արաբական աշխարհը` Հայաստան-Եգիպտոս, Հայաստան-Հորդանան»,- արձանագրեց ԱԺ մեր աղբյուրը»:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...