Ստորագրեցինք մի լավ հուշագիր ՝ խթանելու և հնարավորություն ընձեռելու նորարարության և ստեղծարար կրթության համար․ Զոհրաբ Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Ստորագրեցինք մի լավ հուշագիր ՝ խթանելու և հնարավորություն ընձեռելու նորարարության և ստեղծարար կրթության համար․ Զոհրաբ Մնացականյան

10:23 04.04.2019

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 3-ին Եթովպիայի նորարարության և տեխնոլոգիաների նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախ՝ իր խորին երախտագիտությունն է հայտնել Եթովպիայի կառավարությանը և մասնավորապես նախարար Մեկուրիային՝  Հայաստանի համար այս կարևոր այցը հյուրընկալելու համար, ապա՝ նշել․

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Եթովպիայի միջև համագործակցության համար առկա հրաշալի ներուժի բացահայտումը: Մենք երկու ազգ ենք, երկու ժողովուրդ, որոնք պատմության խորքից են միմյանց ճանաչում: Մենք ունենք խորը պատմական արմատներ:

Այժմ մենք հնարավորություն ունենք որպես ազգ պետություն, որպես երկրներ առավել ընդլայնել մեր համագործակցությունը` ի շահ մեր ազգերի, հանուն մեր ժողովուրդների զարգացման և մերձեցման:

Ուստի, մենք հավատացած ենք, հատկապես զարգացման ներկայիս դարաշրջանում, բոլորս գիտակցում ենք, որ միայն խելացի զարգացման ճանապարհով, երբ ժողովրդի տաղանդը լիովին անկաշկանդ դրսևորվելու հնարավորություն ունի, միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել կայուն զարգացման, որն իսկապես մնայուն է և մարդկանց մոտ իրականում արմատավորում է զարգացման օրակարգի նկատմամբ սեփականության զգացումը:

Այսպիսով, նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաներն այն գործիքներն են, որոնք պետք է փոխանցվեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան տնօրինել իրենց կյանքը և հարստության ստեղծումը:

Մենք Հայաստանում մեր տնտեսության այդ ոլորտների՝ բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման հետաքրքիր օրինակ, շատ հետաքրքիր ազգային փորձ ունենք։ Ես շատ հպարտ եմ, որ այս տարիների ընթացքում մենք հասել ենք մի հանգրվանի, երբ մեր ՀՆԱ 7․4 տոկոսն կազմում է այդ ոլորտը, որի տարեկան աճը վերջին ութ տարիների ընթացքում 25 տոկոսից ավելի է։ Եվ դա շոշափելի արդյունք է տալիս, երբ մենք տեսնում ենք մարդկանց, երիտասարդ տաղանդների, որոնք վստահաբար պատասխանատվություն են ստանձնում իրենց կյանքի և զարգացման համար։

Մենք պատրաստակամ ենք կիսելու մեր փորձը։ Մենք միասին քննարկել ենք համատեղ աշխատանքի տարբեր ուղիներ։ Մենք գիտենք Եթովպիայի ամուր ներուժը և հակված ենք համադրելու այդ ներուժը այնպես, որ մեր երկու ազգերը կարողանան աշխատել միմյանց հետ և փոխշահավետ օգուտներ քաղեն՝ այդ համագործակցությունն իրական դարձնելով մեր ժողովուրդների համար։ Այսպիսով, մենք հավատում ենք, որ շատ լավ ներուժ ունենք դրա համար։ Եվ շնորհակալություն իմ լավ ընկեր, իմ գործընկերոջը ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ Իմ կողմից գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև այդ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր առաջին ձեռքից ներկայացրեցին ամենը։ Ես չէ, որ պետք է ձեզ դա ներկայացնեմ, այլ դրանով փաստացի զբաղվողները։

Շատ շնորհակալ եմ կատարված լավ աշխատանքի համար: Մենք նաև ստորագրեցինք մի լավ հուշագիր երկու կողմերի միջև՝ խթանելու և հնարավորություն ընձեռելու նորարարության և ստեղծարար կրթության համար։ Մենք Հայաստանում շատ լավ տեխնոլոգիական քաղաք ունենք, որը կարող է դառնալ շատ լավ գործընկեր եթովպական գործընկերոջ համար՝ համատեղ աշխատելով այս համագործակցության ուղղությամբ։ Այնպես որ, ես իսկապես հույս ունեմ, որ այս այցը լավ սկիզբ կդառնա մեր ժողովուրդների միջև առավել ամուր և շոշափելի համագործակցության համար:

Եվ ես ակնկալում եմ նաև իմ գործընկերոջը տեսնել Հայաստանում, ինչը շատ լավ հնարավորություն կընձեռի այս համագործակցությունը շարունակելու, ինչպես նաև մեր կառավարությունների միջև համագործակցություն ծավալելու համար՝ բիզնես համայնքներին օգնելու նպատակով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

21:18 03.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 23, 25 շենքեր և […] ...

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

21:08 03.07.2025

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

20:58 03.07.2025

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

20:48 03.07.2025

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

BACK_TO_TOP