Կառավարությունը կաջակցի «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի» կառուցմանն ու վերակառուցմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+12.47 oC

Կառավարությունը կաջակցի «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի» կառուցմանն ու վերակառուցմանը

12:30 04.04.2019

ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշումը: Նախագծում նշված է, որ այս կարգավորման նպատակն է` փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցութան միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները:

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

Կզարգանան հանրապետությունում փոքր և միջին տավարաբուծական տնտեսությունները՝ կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 230 անասնաշենք,
Կներդրվեն տավարաբուծության վարման արդիական տեխնոլոգիաներ,
Կենդանիների պահվածքի համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ,
Կբարձրանա մեկ գլուխ կովի հաշվով կաթնատվության մակարդակը՝ մինչև 3500-4000 կգ,
Կավելանա անասնագլխաքանակը,
Կիջեցվի կաթի ինքնարժեքը, կավելանան արտադրության ծավալները,
Կբարելավվեն կաթի որակական հատկանիշները,
Կավելանան տնտեսավարողների եկամուտները, կբարձրանա մրցունակության մակարդակը,
Կբարձրանան տնտեսավարողների մասնագիտական կարողությունները,
Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված տնտեսությունները կարող են օրինակ ծառայել ֆերմերների լայն շերտերի համար տավարաբուծության արդի մոտեցումներին ծանոթանալու առումով, ինչպես նաև ուսումնական բազա՝ ուսանողների համար։

Անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար տրամադրվում է փոխհատուցում՝ առնվազն 5 մլն դրամի չափով:

«Այսինքն՝ այդ վարկը վերցնել-տանել, ծախսել անասնագոմ կառուցելու վրա, նախատեսվող կանխիկի կեսը ստանալ նախագծի 50 տոկոսը կառուցելուց հետո՞, ճի՞շտ եմ հասկանում»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ ծրագիրը երկու փուլից է բաղկացած:

«Մենք ասում ենք՝ հենց շնեքը կառուցեցիր, 5 մլն-ի կեսը տալիս ենք, հենց սկսեցիր լամպերը դնել և այլն, մնացածն ենք տալիս»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Այսինքն՝ մի քանի շերտերով ուղիղ աջակցություն ենք տալիս գյուղացուն, ապահովում, երաշխավորում ենք, որ նոր տեխնոլոգիաներին համապատասխան արտադրանք, կաթ կստանա, որի պահանջարկն այսօր շուկայում շատ բարձր է, որի մեկ լիտրի մթերման գինը 190 դրամ է: Ամենակարևոր հարցը, որ մենք ստացել ենք քաղաքացիներից՝ արդյո՞ք այս ծրագիրն ամբողջությամբ դիզայն արած է, և որոշումն ընդունելուց հետո քաղաքացին երբ կարող է դիմել և ուր, նաև դիմելու պահին ինչ պայմաններ պետք է նա ապահոված լինի»:

Գևորգյանն ասաց, որ ծրագիրն ամբողջությամբ դիզայն է արված, պատկերված է՝ շենքն ինչպիսին պետք է լինի՝ պատերի չափից մինչև լուսավորություն, ներկայացված է, թե ամեն տիպային անասնագոմ ինչ տեխնոլոգիական ապահովվածություն պիտի ունենա՝ օդափոխիչ, LED լամպ և այլն: Դիմումը, ըստ Գևորգյանի, կարող է էլեկտրոնային լինել, միակ պահանջն է, որ դիմողն ունենա սեփական կամ վարձակալությամբ վերցված հող, որտեղ շենք չկա և հարմար է կառուցման համար: Նա վստահեցրեց՝ դիմողներն արագ արձագանք են ստանալու:

Փաշինյանը նշեց, որ ծրագիրը բավական լավն է, միակ խնդիրն է, որ գյուղացիները կարող են չարձագանքել կամ սպասված չափով չարձագանքել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

23:59 16.05.2025

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են

Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:56 16.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:53 16.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

23:46 16.05.2025

Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ

Կառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

23:41 16.05.2025

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

Չնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

23:38 16.05.2025

«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...

BACK_TO_TOP