17:44 04.04.2019
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքի քննությունը հետաձգվեց մինչև ապրիլի 8-ը: Նիստը շատ կարճ տևեց, որովհետև գործում ներգրավվել էր նոր պետական մեղադրող, անհրաժեշտ էր ժամանակ հատկացնել, որ նա ծանոթանա գործի նյութերին, հենց նա էլ միջնորդել է, որ նիստը հետաձգվի:
«Դատախազը նոր էր ներգրավվում, նյութերին պիտի ծանոթանար, քննիչն էլ, ըստ ավանդույթի, չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ ծանրաբեռնված է, մենք չառարկեցինք, քանի որ արհեստական խոչընդոտներ ստեղծելու ցանկություն էլ չկա»,- հայտնեց նա:
Մկրտչյանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակում տարբերություն գրեթե չկա, թեպետ բժիշկների միջամտությունն իր դրական արդյունքը համեմատաբար տալիս է: Պաշտպանը պնդեց, որ Մանվել Գրիգորյանի կալանքի երկարաձգումն, ինչպես նաև մեղադրանքն անհիմն են համարում: Հարցին՝ գործի նյութերին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո ինչ է պարզ դառնում, նա պատասխանեց.
«Այն, ինչ ի սկզբանե պարզ էր, հիմա փաստերով ավելի հիմնավորված է և ապացուցված՝ «զինվորի սնունդ», «յուրացում», էդ վախենալու, վարկաբեկիչ բառերը որ կան, նման բան չկա: Ո´չ նման ապացույցներ կան, ո´չ էլ ցուցմունքներ: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողներն ուզում են ԱԱԾ-ին ամեն կերպ ներքաշած լինեն դատական պրոցեսի և նախաքննության մեջ: ԱԱԾ-ն փայլուն կատարել է իր աշխատանքը, հայտնաբերել է իրեր, որոնք կարող են առնչություն ունենալ քրեական հանցագործության հետ, այդ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կատարվել են պատշաճ կերպով»:
Պաշտպանից հետաքրքրվեցին՝ չկա՞ն ապացույցներ, թե ինչպես են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնվել այդ իրերը: Մկրտչյանն ասաց, որ նման ապացույցներ չկան, հակառակ դեպքում «ինչ-որ մուլտիպլիկացիոն ֆիլմով կամ ինչ-որ բանով կներկայացվեին»: Պաշտպանը կոչ արեց նախաքննությունը, օպերատիվ աշխատանքները և դատաքննությունը տարանջատել:
«Օպերատիվ-հետախուզական աշխատանքներից մինչև ավարտը ոչ ոք որևէ դժգոհություն չի հայտնել, մարդիկ գնացել են, հայտնաբերել չգրանցված զենք-զինամթերք, ինչ-որ այլ գույքեր, այդ վարկածը տվել են քննչականին, դրան այս փուլում այլևս անդրադառնալու իմաստ էլ չկա, իրավունք էլ, հետաքրքիր էլ չէ: Սպաները, որ անում են աշխատանքը, ասում են՝ տեսել ենք՝ սա, սա կա, իսկ թե դա ոնց պետք է գնահատվի, հանցակազմ կա՞, թե՞ ոչ, մեր պաշտպանյալը կամ ընտանիքի անդամներն առնչություն ունե՞ն, թե՞ ոչ, այդ ամենի վերջնական գնահատականը պետք է տա դատարանը»,- ասաց նա:
Լրագրողները փորձեցին պարզել՝ ինչպես են այդ իրերը, զենք-զինամթերքը հայտնվել Գրիգորյանի պահեստում:
«Դա իմ հարցը չէ, ոչ էլ Մանվել Գրիգորյանի հարցն է: Նա ասում է՝ ես կապ չունեմ դրա հետ, և իրականում կապ չունի, ես ունեմ պաշտպանական վարկածներ՝ միտումնավոր այնտեղ են բերվել կամ բերվել են երրորդ անձի կողմից: Այդ տարածքով հազարավոր մարդիկ անցնում էին, կարող էին անցնել»,- ասաց պաշտպանը:
Ճշտող հարցին՝ Գրիգորյանի առանձնատան տարածքով հազարավոր մարդիկ կարո՞ղ էին անցնել, նա արձագանքեց.
«Խոսքն առանձնատան մասին չէ, մասնավորապես այդ ամենավախենալու հայտարարությունները վերաբերում են Ակնալճին»:
Հարցին՝ պաշտպանն ընդունո՞ւմ է, որ այդ իրերը պիտի չլինեին այդ տարածքում, նա պատասխանեց, որ կարող է և դրանց մի մասը պիտի չլիներ, մի մասն էլ, որ կա, ոչ մի հանցագործություն չկա դրա մեջ: Մկրտչյանն ասաց՝ կարող է բացատրություն տալ՝ ինչու է այս կամ այն իրը այս կամ այն տեղում հայտնվել, բայց դա ավելի ճիշտ կլինի դատարանում անել, որպեսզի պաշտպանական ռազմավարություն չբացահայտի:
Մկրտչյանը, պատասխանելով հարցին՝ ո՞վ կարող էր այդ իրերը բերած լինել Գրիգորյանին պատկանող տարածքներ, արդյոք նա ուներ թշնամիներ կամ չուզողներ, ասաց.
«Կունենար և´ թշնամիներ, և´ չուզողներ: Նա մտածում էր, որ Հայաստանում թշնամիներ չունի: Ավաղ, կարող է և սխալված լինի, իսկ չուզողները, դե, ոնց կլինի բա, մեր ազգում մեզ բնորոշ են չուզողները, ես չուզող ունեմ, դուք էլ երևի չուզողներ ունեք»:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...