00:21 05.04.2019
Գյուղոլորտում դիզվառելանյութի, սերմացուի և պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերին ուղղելու փոխարեն, գյուղոլորտին հատկացված գումարները կծախսվեն ոչխարաբուծության, տավարաբուծության և անասնապահական այլ ճյուղերի զարգացման նպատակին։ Այս մասին հայտնել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը Շիրակի մարզի ֆերմերների հետ հանդիպման ժամանակ։ Վիճակագրության համաձայն՝ Շիրակի մարզում կովերի թիվը շատ է պակասել։ Փոխնախարարը նշել է, որ պետությունը սուբսիդավորելու է տոհմային տավարաբուծական ծրագրերը, մինչև 300 մլն դրամի 5 տարով տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով վարկեր են տրամադրվելու անասնաբուծության համար։ Նմանատիպ նախկին ծրագիրը անհաջող է եղել, ըստ նախարարի տեղակալի, լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, որոշ անասնապահներ էլ վերցրած վարկերը փակելու համար հարկադրված անասուններն են վաճառել՝ առանց դրանց եկամուտը տեսնելու։
Եվս մեկ ծրագրի մասին՝ «Խելացի ֆերմաներ» անվանումով։ Այն նախատեսում է աջակցել անասնատիրոջը ժամանակակից անասնագոմեր կառուցելու համար։ Օրինակ՝ 15 անասնագլխի համար կառուցվող գոմի արժեքը 11 մլն դրամ է, դրա կեսը պետությունը հետ է վերադարձնում տիրոջը։ Նաև ոչխարաբուծությունն է հեռանկարային ճյուղ համարվում։ Հարևան իսլամական երկրներում ոչխարի մեծ պահանջարկ կա, արտահանման հնարավորությունները, ըստ նախարարի տեղակալի, լայն են։ Ֆերմերներին անասնագլխաքանակն ավելացնելու համար վարկային միջոցներ են պետք, այստեղ գրավի խնդիր ունեն։ Բանկերը գյուղերի տները ցածր են գնահատում, անասուններին էլ գրավ չեն վերցնում։ Գյուղնախարարի տեղակալն այս հարցում օգնել չի կարող։
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...