Ո՞վ է ավտոգազի թանկացման պատճառը և ո՞ւմ ծնոտին է վարչապետը հարված հասցնելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Ո՞վ է ավտոգազի թանկացման պատճառը և ո՞ւմ ծնոտին է վարչապետը հարված հասցնելու

21:53 04.04.2019

Կառավարության փետրվարի 15-ի նիստում հավանության արժանացած Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծով ապրիլից Հայաստանի ավտոգազալցակայաններում գազը պետք է վաճառվի քաշով, ինչը պետք է որ նվազեցնի մեքենաների թերի լիցքավորման ռիսկը։ Ապրիլի 1-ից, սակայն, վարորդները դժգոհության ալիք են բարձրացրել, թե տարբեր լցակայաններում գազի լիցքավորման համար ավելի շատ փող են ուզում, քան նախկինում:

Խնդրի հետքերով SHANTNEWS.am-ը գնացել է ոչ միայն գազալցակայաններ, այլև կառավարություն, Պետեկամուտների կոմիտե և վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ: «Վարորդի ընկեր» կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանը վստահ չէ, որ ապրիլի 1-ից բազմաթիվ գազալցակայաններում միաժամանակ գլուխ բարձրացրած այս խնդիրը պատահական է: Ասում է՝ հնարավոր է, գործ ունենք ներքին պայմանավորվածության հետ:  Այժմ, սակայն, գինը կարգավորվել է կառավարության ստուգումների արդյունքում:

Գինը կարգավորվե՞լ է, թե՞ ոչ: Ճշտելու համար ինքներս այցելեցինք մի քանի գազալցակայան: Արտաքուստ ոչինչ չի փոխվել, վարորդներն էլ մեկ մարդու պես խուսափում են խոսել՝ արդարանալով, թե չեն ուզում հարաբերություններ փչացնել լցակայանի աշխատողների հետ:

Պետեկամուտների կոմիտեի նախագահը ապրիլի 3-ի ասուլիսում նշեց գազալցակայանների թիվ, որոնց նկատմամբ հատուկ ստուգումների գործընթաց է սկսվել:

«35 գազալցակայաններում ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել,  այդ ստուգումների արդյունքում 22 միլիարդ դրամի հարկային պարտավորություն է առաջադրվել»,-նշեց Անանյանը:

Դա, իհարկե, անմիջական կապ չունի գազի թանկացման վերջին դեպքերի հետ, սակայն հարկային պարտավորությունների կատարման ցուցանիշն ու օրինական աշխատանքը փոխկապակցված են:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարից հարցրեց գազի թանկացման պատճառների մասին:

«Որպես այդպիսին՝ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով՝ գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում «Գազպրոմ-Արմենիա»-ից գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, այսինքն՝ աճել է, հետևաբար, տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը չեն արել: Հետևաբար, մեր սպառողներն ստիպված են եղել ավելի գումար վճարել, որի համար Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որ անպայման ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում և ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողներն ստիպված չլինեն ավելի գումար վճարել»,- ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիա անվանեց ավտոգազի թանկացումն ու փետրվարին կառավարության հաստատած նախագիծը միմյանց կապելը՝ կոչ անելով զերծ մնալ սադրանքներից.

«Ես էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես, բոլորը՝ առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական եմ ասում: Հետևաբար, Շուկայի վերահսկողության տեսչությունը, Պետական եկամուտների կոմիտեն, մյուս այն մարմինները, որոնք ունեն իրավասություններ, շատ արագ արձագանքում են և գտնում են շատ խիստ պատժի ենթարկելու այն տնտեսվարողներին, ովքեր այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP