16:15 05.04.2019
Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել ու հայտնել, որ դրանք 1988 թվականին փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքների կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակներ են: Աննա Կոստանյանը հայտնում է, որ այս նամակներով, արդեն ավելի քան 30 տարի հանրակացարանում բնակվող քաղաքացիները խնդրում են լուծել իրենց բնակարանների տրամադրման խնդիրը:
«Հերթական նամակն եմ ուղղում ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ին՝ Երևանի Արմենակյան 121/6 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցին կից հանրակացարանի շենքում շուրջ 30 տարի ապրող՝ սումգայիթյան ջարդերի և արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված փախստական ընտանիքների ԱՆՈՐՈՇ բնակարանավորման խնդրի վերաբերյալ։
Նամակներով ինձ են դիմել փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքները, որոնք պատրաստվում են դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ին՝ հարցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) բարձրաձայնելու և հրատապ լուծում պահանջելու խնդրագրով:
Միանգամայն պարզ է, որ այս հարցը խորքային, համակարգային լուծում է պահանջում, սակայն օր առաջ անհրաժեշտ է սկսել իրականացնել քայլեր ՝ փախստականների կարգավիճակի, նրանց բնակարանավորման հերթի, այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի վերաբերյալ, ելնելով նրանց կենցաղային պայմանների վատթարության աստիճանի գնահատումից, ընտանիքի անդամների քանակից և մի շարք այլ չափորոշիչներից։
Հ․Գ․ Պատրաստակամությունս եմ հայտնում հնարավորությանս սահմաններում աջակցելու և համակարգային լուծում գտնելու բռնի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման համար»,- գրել է Աննա Կոստանյանը:
11:00 18.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...