17:24 06.04.2019
Ապրիլի 3-ին Վրաստանի Խուլգումո գյուղի երիտասարդները, ուխտի գնալով Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղի, տեսել են, որ մատուռում ամեն ինչ տակնուվրա է արված, սրբապատկերները կոտրված են ու թափված գետնին: Կատարվածը լրատվամիջոցները «վանդալիզմ» որակեցին: SHANTNEWS.am-ը փորձեց մանրամասներ պարզել տեղի ունեցածի վերաբերյալ:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը հաստատեց՝ նման դեպք եղել է. մատուռի դուռը մշտապես բաց է եղել, հավատացյալները կարող էին մտնել, մոմ վառել, աղոթել:
«Երևի երեք օր առաջ՝ առավոտյան, մատուռ են մտել հարևան գյուղի բնակիչները, տեսել, որ այդ վիճակում է՝ սրբապատկերները պատռված, մոմակալները կոտրված, փչացրել են եղած գույքը, դիտավորյալ, իհարկե: Քննություն է տարվում, քրեական գործ է հարուցված, քննությունը կպարզի՝ ինչ չափի վնաս է հասցվել մատուռին»,- ասաց նա:
Ունանյանը դժվարացավ ասել՝ կասկածյալներ կա՞ն արդեն, թե՞ ոչ, միաժամանակ նշեց՝ եթե կասկածյալներ լինեին, տեղի օրենսդրության համաձայն՝ միանգամից 48 ժամվա ընթացքում մեղադրանք է ներկայացվում:
Սրբատեղին լրատվամիջոցներում ներկայացվում էր որպես «եկեղեցի», Ունանյանն ասաց, որ այն եկեղեցի չէ.
«Դա մեր վանքն է, այդպես ենք ասում, մատուռ է, էլի, եկեղեցի չէ»:
Վրացական Jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանը պատմեց, որ ապրիլի 3-ի երեկոյան իրեն զանգահարել են Խուլմուգո գյուղի երիտասարդները, որ առավոտյան, ուխտի գնալով վանք, ականատես են եղել այդ տեսարանին:
«Նրանք ունեին նաև լուսանկարներ ու տեսանյութ, խնդրեցին, որ գնամ, տեղում անմիջապես նկարահանեմ, բայց քանի որ ուշ ժամ էր, վանքն էլ ամայի տարածքում է՝ գետը այդ տարածքը բաժանում է երկու ափի, մի ափին այդ վանքն է, մոտակայքում տներ չկան, բնակելի տարածքներից հեռու է, խուսափեցի գնալուց, ասացի՝ լուսանկարները տան, հրապարակեմ: Իրենք ուղղակի չգիտեին՝ ինչ անեն, եկեղեցի՞ դիմեն, ոստիկանությո՞ւն, ես հորդորեցի դիմել համապատասխան մարմիններին: Մենք, որպես լրատվամիջոց, խուսափեցինք «վանդալիզմ» բառը կիրառելուց»,- ասաց նա:
Այվազյանը հայտնեց, որ իրենց մոտ ավանդույթ կա՝ վանք գնալիս, իրենց հետ տանում են սրբապատկերներ, այսինքն՝ սովորական սրբապատկեր, որ մեծ արժեք չի ներկայացնում, տանում են, մատուռում տեղադրում, և դա Աստծուն ուղղված շնորհակալություն է: Լրագրողին տեղեկացրել են՝ սրբապատկերները պատռել են, գույքը փչացրել, խաչեր են հանել: Այվազյանը նշեց՝ դա այնքան էլ վանդալիզմ չէր, քանի որ շինությանը վնաս չէր հասցվել:
«Կարող ենք ենթադրել, որ դա ավելի շատ եղել է կյանքից չարացած կամ Աստծուց նեղացած մեկը, որ գնացել է այդ արարքին: Խնդրում ենք խուսափել «վանդալիզմ» բառի կիրառությունից: Ապրիլի 4-ին մեր նյութի հիման վրա Ախալքալաքի ոստիկանությունում քրգործ հարուցվեց՝ մշակութային ժառանգությանը վնաս պատճառելու կետով, ոստիկաններն աշխատել են տեղում, ամեն ինչ նկարահանել են, տեսել են, ամեն ինչ ուղարկված է փորձաքննության, ու հիմա հետաքննություն է: Տեղում ոստիկաններն են հսկում, գրեցին բոլոր լրատվականները, բայց չգիտեմ ինչու՝ բոլորը նշում էին «հայ-վրացական» մատուռ, փորձում կրոնական, ազգային և այլ երանգներ տեսնել, սեպ խրել երկու ազգությունների միջև, մինչդեռ ազգային որևէ ենթատեքստ չի կարող ունենալ սա»,- նշեց նա:
Լրագրողը նաև ասաց, որ համաձայն չէ հնչող կարծիքներին, թե դա սադրանք է, թե թուրքերն են արել: Այվազյանը տեղեկացրեց, որ այս մատուռը 2018-ից համարվում է մշակութային ժառանգություն, այսինքն՝ պահպանվող տարածք է: Մատուռը, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության տվյալներով, 13-րդ դարի է:
«Այստեղ բոլորն են գնում ուխտի, հունվարի 6-ին` Ջրօրհնեքի ժամանակ, գնում ենք, այդ սառը ջրում մեր երիտասարդները լողանում են, մենք հավատում ենք, որ դա բուժիչ է և մեր իղձերն է կատարում: Երեկ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի պաշտոնական ընդունելության արարողությունն էր. նա նոր է նշանակվել Ջավախքում: Որպես հոգևոր առաջնորդ՝ նա թեմի առաջնորդի հետ գնացել էր այդ մատուռ, տեսել, որ որևէ արժեքավոր բան չկա: Այս պահին տեղում վերահսկողություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները»,- տեղեկացրեց նա:
11:26 18.06.2025
Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացիՀունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...
11:16 18.06.2025
Շրջայց՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ […] ...
11:00 18.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...