Վերաքննիչ դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

Վերաքննիչ դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

17:48 10.04.2019

Վերաքննիչ դատարանն այսօր՝ ապրիլի 10-ին, մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանական խմբի միջնորդությունը: Այս մասին լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում և նրա առողջության մեջ բացասական դինամիկան շարունակվում է: Նա նաև տեղեկացրեց, որ գործը Եվրոպական դատարան ուղարկելուց հետո բացվել է Մանվել Գրիգորյանի տեսակցության և զանգելու հնարավորությունը: Լրագրողները նաև հարցրեցին, որ հերթական մերժումը չի՞ նշանակում արդյոք, որ կան հիմքեր Մանվել Գրիգորյանին անազատության մեջ պահելու համար.

«Մանվել Գրիգորյանը արդեն եղել է ազատության մեջ և չի խոչընդոտել գործի քննությանը, իսկ խոսակցությունները, որ նա հանդիպել է ԵԿՄ անդամների հետ և հորդորել է սպասել, ցուցմունք չտալ, միայն  խոսակցությունների մակարդակում են. թույլատրելի, օրինական ապացույցներ այդ մասին չկան: Այսօր էլ վարույթ իրականացնող մարմինը որևէ հիմք չունի պնդելու, որ Մանվել Գրիգորյանը խոչընդոտում է գործի քննությանը»,- ասաց փաստաբանը:

Արսեն Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ մեղադրող կողմը դատական նիստին ներկա չէր, ինչը իրեն հիմք է տալիս ենթադրելու, որ ելքը նրանց համար կանխատեսելի է:

«Ես չեմ ուզում ինչ-որ ենթադրություններով խոսել, բայց տարօրինակ կերպով դատախազության համար դատարանների որոշումները կանխատեսելի են, որովհետև անգամ հրապարակմանը ներկա չեն լինում մարդիկ: Մենք ներկայացնում ենք բողոք և կողմերին պետք է հետաքրքիր լինի, թե դատարանն ինչ որոշում կայացրեց, և երբ մի կողմը հետաքրքրված է, գալիս է, ներկայանում, իսկ մյուս կողմը չի ներկայանում, իմ մոտ ենթադրություն է առաջանում, որ մյուս կողմի համար ելքը կանխատեսելի է՝ անկախ նրանից, թե որ դատավորի վրա է գործը մակագրվել»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP