Բնապահպանության նախարարությունը «փորձում է խլել» ԱԻՆ կազմում գործող կառույցը, ԱԻՆ-ը դեմ է․ նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Բնապահպանության նախարարությունը «փորձում է խլել» ԱԻՆ կազմում գործող կառույցը, ԱԻՆ-ը դեմ է․ նախագիծ

17:50 10.04.2019

Բնապահպանության նախարարության կողմից կառավարության հավանությանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է ԱԻՆ-ից վերցնել ու բնապահպանության նախարարության կազմի մեջ մտցնել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որն իրականացնում է հետևյալ գործառույթները․

«Հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգում»։

Բնապահպանության նախարարությունը համարում է, որ նախագծի հիմքում դրված է «շրջակա միջավայրի մոնիտորինգի» միասնական ապահովման գաղափարը, ինչը պետք է վերապահվի իրենց։ ԱԻ նախարարությունը, ըստ օրակարգում ներառված փաստաթղթերի, դեմ է այսպիսի վերակազմակերպմանը։

ԱԻՆ դիտարկումներին պատասխանել են բնապահպանության նախարարությունից, ինչը հատվածաբար ներկայացնում ենք «բանավեճի» տեսքով․

ԱԻ նախարարություն
«Ներկայիս հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի եղանակակլիմայական պայմաններին վերաբերող փաստացի դիտարկումները և կանխատեսումները օպերատիվ կերպով տրամադրվում են Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ծառայություններին, այդ թվում՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին: Պարբերաբար իրականացվում են տեղային կանխատեսումներ և հաճախականացված դիտարկումներ, արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման և բնակչության պաշտպանության համար»:

 

Բնապահպանության նախարարություն
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի միացման ձևով վերակազմակերպումը խոչընդոտ չի հանդիսանա, որպեսզի տեղեկատվությունը պատշաճ կարգով տրամադրվի բոլոր կազմակերպություններին»։

 

ԱԻ նախարարություն
«… Կառավարության ծրագրով, որպես առաջնահերթություն և գերակա խնդիր, ներառված է նաև առավել արդյունավետ հակակարկտային համակարգի լայնամասշտաբ ներդրման անհրաժեշտությունը: … Հրթիռային համակարգի օգտագործումը նպատակահարմար է իրականացնել արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, քանի որ վերջինս լուծում և ապահովում է դրանց անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերը»։

 

Բնապահպանության նախարարություն
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, հակակարկտային հրթիռային պաշտպանության գործառույթների մասով, լիազոր մարմնի փոփոխություն չի նախատեսվում»։

 

ԱԻ նախարարություն
«Հասկանալի չէ սույն նախագծի ռազմավարական և մարտավարական նպատակը: Բնապահպանության նախարարության հիմնավորմամբ ակնկալվող միակ արդյունքը շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրումն է: Անտեսված է հակակարկտային պաշտպանության, օդերևութաբանության, հիդրոլոգիայի և կլիմայի փոփոխության ոլորտների որևէ ակնկալվող բարեփոխում ու արդյունք»:

 

Բնապահպանության նախարարություն
«Ժամանակակից միասնական ու արդյունավետ մոնիթորինգի համակարգը հիմք է հանդիսանալու ոչ միայն հակակարկտային պաշտպանության, օդերևութաբանության, հիդրոլոգիայի և կլիմայի փոփոխության ոլորտների արդյունավետ կառավարման, այլ ընդհանրապես, ամբողջ շրջակա միջավայրի, ինչպես նաև այլ մարմիններին վերապահված ոլորտների քաղաքականության մշակման և իրականացման համար։ Ուստի՝ այս առումով անհրաժեշտ ենք համարում նշել, որ նախագծի բուն նպատակը հենց հանդիսանում է շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրումը»։

 

ԱԻ նախարարություն
«Կարևորելով բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության դերն ու նշանակությունը՝ այդուհանդերձ շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական համակարգի ստեղծումը մեկ կառույցում կբերի դաշտի վերահսկողության մենաշնորհի»:

 

Բնապահպանության նախարարություն
«Անհասկանալի է «շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական համակարգի ստեղծումը մեկ կառույցում կբերի դաշտի վերահսկողության մենաշնորհի» ձևակերպումը, քանի որ չի նկարագրվում որևէ բացասական հետևանք, որին կարող է հանգեցնել ՊՈԱԿ-ի վերակազմակերպումը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP