20:40 12.04.2019
Այսօր առավոտվանից Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում էին համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: Բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը, ապա՝ ոստիկանների հորդորով բացել այն:
SHANTNEWS.am-ը խոսել է ակցիայի մասնակից, Զարթոնք գյուղի բնակիչ Սուրեն Պողոսյանի հետ, որը ներկայացրել է մանրամասները:
Նրա խոսքերով՝ դպրոցի տնօրենի «լպիրշ» պահվածքի հիման վրա բողոք է ներկայացվել, և այսօր հանձնաժողովը պետք է քններ բողոքը.
«Սարքել են այդ դպրոցը սեփական տարածք, դիմում էինք գրել մարզպետարան, որ հանձնաժողով գա և ստուգի ամեն բան: Այսօրվա բախումները եղել են գյուղի բնակիչների և դպրոցի աշխատակիցների միջև»:
Սուրեն Պողոսյանը նշեց, որ քաղաքացիները ցանկացել են դպրոցի մոտ լինել, որպեսզի իմանան հանձնաժողովի հրապարակած արդյունքները, սակայն բախումներ են սկսվել դպրոցի աշխատակցի և գյուղի բնակիչների միջև, ինչի հետևանքով դպրոցի աշխատակիցը ստացել է գլխի վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց.
«Տուժած տղան կնոջ է հրել, իրար հարվածել են, հրմշտոց է եղել, տարածքում այդ պահին ոստիկաններ չկային, քանի որ դա ակցիա չէր, այլ մարդիկ հավաքվել էին, որ լսեին ստուգող հանձնաժողովի եզրակացությունը»:
Ակցիայի մասնակիցը նշեց, որ այս պահին տուժողի վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում: Սուրեն Պողոսյանը նշեց, որ դպրոցի տնօրենը գյուղապետի աղջիկն է, փոխտնօրենը՝ տղան, և առհասարակ, ամեն ինչ գյուղում պատկանում է տվյալ ընտանիքին, իսկ գյուղապետն իրենց հետ որևէ կոնտակտի դուրս չի գալիս:
Մեր զրուցակցի խոսքերով՝ Պարույր Սարգսյանն ընտրվել է մոտավորապես 434 ձայնով, իսկ իրենք ներկայացրել են 447 ձայնից կազմված ստորագրահավաք, որով պահանջում են գյուղապետի հրաժարականը:
Սուրեն Պողոսյանն ասաց, որ հեղափոխությունից հետո իրենք հավատում են, որ իշխանությունները ականջալուր կլինեն իրենց, իսկ նախկինում ապրել են վախի մթնոլորտում և չեն կարողացել խոսել գյուղապետի անօրինությունների մասին:
SHANTNEWS.am-ը նաև կապ հաստատեց Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ և խնդրեց մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները, սակայն գյուղապետը նշեց, որ այս պահին ոչինչ չի մեկնաբանի, քանի որ այժմ իրեն հետաքրքրում է միայն բախումների հետևանքով տուժած տղայի առողջական վիճակը:
13:18 01.07.2025
Խաչանովի վստահ մեկնարկը «Ուիմբլդոնում»Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» մեկնարկել է վստահ հաղթանակով: Աշխարհի 20-րդ ռակետն առաջին շրջանում 7-5, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին: Մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն էլ ծանր պայքարում հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին: Իսպանացին աշխարհի 138-րդ համարին հաղթեց 5 սեթում` […] ...
13:11 01.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովԵրևանում հուլիսի 1-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։ Մարզերում հուլիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
13:05 01.07.2025
Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի. քննարկում ԱԺ-ումԱզգային ժողովում քննարկվում է«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։ Նախագծի համաձայն՝ սահմանվում է 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից։ Այն […] ...
13:00 01.07.2025
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՄոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...
13:00 01.07.2025
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSportGiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...
12:53 01.07.2025
Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...