14:26 15.04.2019
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունից բերում են 16 մեդալ:
Ապրիլի 12-14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում անցկացվեցին Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, մասնակցությամբ 1998-2001թթ ծնված ավելի քան 260 մարզիկ-մարզուհիների՝ Ադրբեջանից, Բելառուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից Իռլանդիայից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կիպրոսից, Հայաստանից, Հունաստանից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Նիդեռլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:
Մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում ներկայացրեց 22 մարզիկ: Ուրախալի է, որ նրանցից 16-ն արժանացան մեդալների:
Պատանիների առաջնության հաղթողներ դարձան և ոսկե մեդալներ նվաճեցին
Դավիթ Հովսեփյանը /52կգ/
Արսեն Կարապետյանը /75կգ/,
արծաթե մեդալների արժանացան
Գևորգ Վարդանյանը /48կգ/,
Մամիկոն Ավետիսյանը /81կգ/,
բրոնզե մեդալների՝
Երվանդ Ներսիսյանը /56կգ/,
Արամ Աղաջանյանը /60կգ/,
Դավիթ Հարությունյանը /+87կգ/
և աղջնակներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը /44կգ/:
Այս արդյունքներով մեր պատանեկան հավաքականը գրավեց պատվավոր 2-րդ տեղը:
Երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալներ ստացան
Կարեն Սարգսյանը /52կգ/,
Դավիթ Իսրայելյանը /57կգ/,
աղջիկներից՝ Վարսիկ Գրիգորյանը /56կգ/:
Բրոնզե մեդալներ՝
Վահան Շահբազյանը /48կգ/,
Նարեկ Դալլաքյանը /62կգ/,
Բորիս Շատվերյանը /74կգ/,
Արման Ավանեսյանը /90կգ/,
և աղջիկներից՝
Մելինե Մամիկոնյանը /48կգ/։
Մրցավայր էին մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Մեր թիմը հայրենիք կվերադառնա ապրիլի 16-ին` առավոտյան 05:20-ին, Մոսկվա-Երևան չվերթով»:
19:54 02.07.2025
Հայտնի բլոգեր Ջեյք Փոլը WBA-ի վարկածով լավագույն 15 բռնցքամարտիկների շարքում էԱմերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը ընդգրկվել է բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով առաջին ծանր քաշային կարգի (մինչև 90,72 կգ) լավագույն 15 բռնցքամարտիկների ցանկում։ Նա 14-րդ տեղում է։ Հունիսի 29-ին Փոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Խուլիո Սեզար Չավես-կրտսերին։ WBA-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվելու շնորհիվ 28-ամյա Փոլը հետագայում կարող է հնարավորություն ստանալ մենամարտելու […] ...
19:47 02.07.2025
70-ամյա տղամարդը Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է ապօրինի հրազենՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 30-ին Աբովյան քաղաքի 70-ամյա բնակիչը բաժին է կամավոր ներկայացրել 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
19:42 02.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 3-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
19:33 02.07.2025
ՀԱՄԱՍ-ը խորհրդակցություններ է անցկացրել հրադադարի համաձայնագրի շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ խորհրդակցություններ է անցկացնում՝ քննարկելու միջնորդների առաջարկները՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու համար։ Շարժումը նշել է, որ միջնորդները ջանքեր են գործադրում «շրջանակային համաձայնագրի հասնելու և լուրջ բանակցություններ սկսելու» համար։ «Մենք գործում ենք մեծ պատասխանատվությամբ և անցկացնում ենք ազգային խորհրդակցություններ՝ քննարկելու միջնորդ եղբայրների առաջարկները՝ համաձայնության հասնելու համար, որը կերաշխավորի ագրեսիայի դադարեցումը […] ...
19:24 02.07.2025
Հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծերՏնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանվել լիազորող նորմեր. այն հնարավորություն կընձեռի Կառավարությանն ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրեր մշակել: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի […] ...