17:24 15.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարությանն ուղղված մեղադրանքներին, թե խոստումները չեն իրականացվում: Վարչապետը նախ վստահեցրեց՝ բոլորի պատասխանատվության պահը կգա, որևէ մեկը պետք է չնյարդայնանա, ապա նշեց.
«Մենք հայտարարել ենք, որ մեր խնդիրը դա չի լինելու: Ցանցերը բռնած՝ հիմա փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք, այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ: Ես խնդրում եմ՝ եկեք մի այսպիսի փորձարկում անենք՝ վերցնենք հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները՝ կետ-կետ, դնենք, գույքագրենք, քանի որ դա շատ տեսական խոսակցություն է»:
Արագաչափերի վերաբերյալ խոստումներին անդրադառնալով՝ Փաշինյանը հիշեցրեց խորհրդարանում իր արած հայտարարությունը:
«Մի կողմից ասում են՝ ոչ մեկի չեք լսում, ոչ մի փաստարկ չեք լսում, իսկ այն դեպքերում, երբ փաստարկ լսում ենք, ասում են՝ դուք խոստումը չեք կատարում: Վերջերս վիճակագրություն հրապարակեցի՝ այս տարվա առաջին երեք ամիսներին նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 50 000-ով տուգանքները պակաս են եղել, միևնույն ժամանակ զոհերն էլ են պակաս եղել` այն դեպքում, երբ մեր ավտոմեքենաների ներմուծումները կրկնապատկվում և եռապատկվում են»,- ասաց նա:
Խոսելով քննադատությունների մասին, թե դատական համակարգում ամենաթողություն է տիրում, քանի որ վարչապետը երկար ժամանակ «ազատ է թողնում» դատական համակարգը, Փաշինյանը նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է արդյունավետ գործի, արդարադատության նախարարությունը, ԶԼՄ-ները պետք է արդյունավետ գործեն, իսկ ՀԿ-ները վերահսկողական գործառույթները իրականացնեն լիարժեք:
«Ես հուսով եմ՝ բոլորդ համոզված եք, չէ, որ եթե փորձենք գնալ այս ճանապարհով՝ դատավորների ցուցակը գրենք, ես դեմը պլյուս-մինուս դնելով գնամ՝ էլի կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ»,- ասաց նա:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...