18:17 15.04.2019
Վաղը խորհրդարանում կտրվի հերթական նիստերի մեկնարկը: Օրակարգում 19 հարց է: Ըստ էության, սակայն, ամենաքննարկվող հարցերի մեկը կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն է լինելու:
Ընդդիմության ներկայացուցիչների և իշխող խմբակցության անդամների տեսակետները տարբեր են: Բնականաբար, «Իմ քայլը» խմբակցությունը պաշտպանում է կառավարության մշակած նախագիծը, իսկ ընդդիմությունն ունի իր առաջարկները, որոնք չեն ընդունվել:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ կրճատվելու է փոխվարչապետների թիվը՝ 3-ի փոխարեն լինելու է 2, իսկ 17 նախարարությունների փոխարեն նախատեսվում է ունենալ 12-ը:
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` նախագիծը քննարկման կդրվի վաղը և այն խորհրդարանականներին կներկայացնի անձամբ վարչապետը: Սա ևս վկայում է այն մասին, որ բավական լայն ու հետաքրքիր քննարկում է սպասվում:
Վարչապետի ներկայությունը նաև հնարավորություն է տալիս խորհրդարանականներին այլ հարցեր ևս ուղղել: Նախորդ նման դեպքերում Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու համար մի քանի տասնյակ պատգամավոր էր հերթագրվել:
Ամեն դեպքում, այս պահի դրությամբ նախատեսված է, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնելու նախագիծը և պատասխանելու է պատգամավորների հարցերին, եթե չլինեն օրակարգային փոփոխություններ, քանի որ հասկանալի պատճառներով երկրի ղեկավարի օրակարգը բավական հագեցած և անկանխատեսելի է լինում:
19:06 03.05.2025
ՃՏՊ Պարույր Սևակի փողոցում․ կա տուժած18:55 03.05.2025
Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումըՌուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրահմանյամ Ջայշանքարը ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնդկական-պակիստանյան հարաբերությունների վատթարացումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև հնդկական-պակիստանյան հարաբերությունների սրումը Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ը նշել […] ...
18:46 03.05.2025
Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համարՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադայում կան կողմեր, որոնք չեն ցանկանում վավերացնել ուկրաինական ընդերքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, նրա խոսքերը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնի և Կիևի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար […] ...
18:34 03.05.2025
Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ ՊեսկովՌուսաստանի առաջարկած զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի վարչակարգի պատրաստակամությունը՝ փնտրելու խաղաղ կարգավորում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի առաջարկած Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք փորձարկենք Կիևի պատրաստակամությունը՝ ուղիներ գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության համար։ Մենք կսպասենք […] ...
18:22 03.05.2025
Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցըՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...
18:10 03.05.2025
Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...