Թագուհի Ստեփանյանը՝ շտապօգնության լուծված ու չլուծված խնդիրների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Թագուհի Ստեփանյանը՝ շտապօգնության լուծված ու չլուծված խնդիրների մասին

21:10 15.04.2019

Ինչպես հայտնի է երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 11:30-ի սահմաններում Մասիս գյուղի Արտաշատի խճուղու և 4-րդ փողոցի խաչմերուկում բախվել են 58-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության մեքենան և 63-ամյա Դավիթ Եղյանի MAZ 5334 մակնիշի բեռնատարը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բանն այն է, որ սա հունվարից մինչ օրս շատապօգնության մեքենայի մասնակցությամբ արդեն 4 վթարն է, իսկ նախորդ վթարների ժամանակ եղել են թե՛ վիրավորներ, թե՛ զոհ:

Վթարներից երկուսը մարզերում են գրանցվել, երկուսը՝ Երևանում:

Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե ինչքանով են Հայաստանում զիջում շտապօգնության մեքենաներին.

«Իհարկե, մենք առաջընթաց բավականին ունենք, որովհետև նախկինում ընդհանրապես չէին զիջում շտապօգնությանը, այսօր բավականին հաճելի է, երբ որ դու ուրիշ մեքենայով երթևեկում ես և տեսնում ես, որ շտապօգնությանը մեքենաները տեղ են տալիս որոշ տեղերում, բայց իհարկե գոյություն ունեն քաղաքում էնպիսի իրավիճակներ, երբ որ մեքենան խցանումների ժամանակ ուղղակի տեղ չունի որ դուրս գա տեղից, դա էլ է լուրջ խնդիր, որի լուծումը պետք է գտնենք,  թե ինչպես մեքենաներն այնպես շարժվեն, որ շտապօգնության մեքենան կարողանա դուրս գալ խցանումից»,- ասել է Ստեփանյանը՝ հիշեցնելով, որ, օրինակ, Երևանում ավելացել է մեքենաների քանակը՝ ավելացնելով խցանումների թիվն  ու մեծացնելով խնդիրը լուծելու անհրաժեշտությունը:

Շտապօգնության ծառայության ղեկավարը անհրաժեշտ է համարել մշակույթի ձևավորումը: Այն խոսակցություններին, թե հաճախ շտապօգնության ավտոմեքենաների վարորդներն էլ կարգուկանոնի համաձայն չեն վարում, կանչի են շտապում առանց ձայնային ու լուսային ազդանշանը միացնելու, Թագուհի Ստեփանյանը պատասխանել է.

«Մենք աշխատում ենք ազդանշանները՝ և՛ լուսային, և՛ ձայնային, անպայման միացնել, բայց մենք չենք կարող երաշխավորել, որ կողքի մեքենան, որը որ պետք է տեղ տա, մագնիտոֆոնը շատ բարձր երաժշտությամբ միացված չէ և չի խանգարում ձայնային ազդանշանը լսել: Մենք, երևի թե, անընդհատ խոսելով, տեղյակ պահելով, պետք է մշակույթ ձևավորենք», – հավելել է Շտապօգնության ծառայության տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

Շրջակա միջավայրի նախարարը ԱԳ նախարարության գործընկերների հետ քննարկել է COP17-ի կազմակերպչական հարցերը

19:00 01.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը ԱԳ նախարարության գործընկերների հետ քննարկել է COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ քննարկել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, ինչպես նաև Արտաքին գործերի […] ...

Պաղեստինի իշխանությունները հայտարարել են, որ Գազայում իրավիճակը չի բարելավվել

18:53 01.08.2025

Պաղեստինի իշխանությունները հայտարարել են, որ Գազայում իրավիճակը չի բարելավվել

Գազայի հատվածի պաղեստինյան իշխանությունները Իսրայելի կողմից հայտարարված զիջումներից հետո մարդասիրական իրավիճակի որևէ բարելավում չեն տեսնում, իսկ ստացված օգնությունը դեռևս բավարար չէ 2,4 միլիոն բնակչի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գազայի կառավարության տեղեկատվական ծառայության տնօրեն Իսմայիլ ալ-Սավաբիտան։ «Իրավիճակը չի բարելավվել, այլ, ընդհակառակը, կատաստրոֆիկ կերպով վատթարացել է «մարդասիրական օգնության» հայտարարությունից հետո։ Ոլորտը փաստացի մտել է սովի երրորդ […] ...

«Արարատ-Արմենիան» Ռումինիայում կամային հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ․ Կոնֆերենցիաների լիգա

18:45 01.08.2025

«Արարատ-Արմենիան» Ռումինիայում կամային հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ․ Կոնֆերենցիաների լիգա

«Արարատ-Արմենիան» դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ: Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում մեր թիմը հյուրընկալվելիս հաղթել է 2-1 հաշվով: Մեկ շաբաթ առաջ Երևանում թիմերը գոլ չէին խփել: «Արարատ-Արմենիայից» 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Հետագայում խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ: 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» […] ...

BACK_TO_TOP