22:11 15.04.2019
Ապրիլի 14-ին, երբ Արարատի մարզում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ հերթական խոշոր ավտովթարը գրանցվեց, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ նախնական տվյալների համաձայն՝ դարձյալ չեն զիջել շտապօգնությանը, ու այս տեսահոլովակը հրապարակեց, որտեղ կարևորվում է զիջելու անհրաժեշտությունը: Չի բացառվում, որ այդ շտապօգնությունը հենց ձեր հարազատին է օգնության հասնում:
SHANTNEWS.am-ն այսօր այդ թեմայի շուրջ զրուցել է շտապօգնության վարորդներից մեկի՝ Գևորգ Հարությունյանի հետ, ով հաստատել է, որ տեսահոլովակի պատմությունը ո՛չ կինոյի ժանրից է, ո՛չ էլ հորինված: Գևորգ Հարությունյանի՝ վարորդ ընկերներից մեկի իրական պատմություններից մեկն է.
«Շտապօգնության մեքենային կանչի գնալուց մեքենան չի զիջել, հետո բախվել են իրար, իջել են՝ վիճաբանություն և այլն: Վարորդն ասել է՝ լավ, խնդիր չկա, գնանք, հասնենք, կանչի եմ գնում էլի, կգանք հարցերը կպարզենք։ Վարորդը, ով չի համաձայնել, որ հետո հանդիպեն, գնացել է ու տեսել, որ շտապօգնությունը իր ծնողի համար է գնում ու իր ծնողը մահացել է»,- պատմել է վարորդը՝ կարևորելով այն հանգամանքը, որ շտապօգնության, ընդհանրապես հատուկ ծառայություն իրականացնող մեքենաներին զիջելու անհրաժեշտությունը գիտակցեն դեռ մանկապարտեզի, դպրոցի տարիքից: Սովորեն զիջել, քանի որ այդ դեպքում կյանքեր փրկելու հարց է։
Գևորգ Հարությունյանն այսօր խոսել է նաև այն խնդիրների մասին, որոնց բախվում են շտապօգնության մեքենաների վարորդները ծառայությունն իրականացնելիս: Նրանք հիշեցնում են, որ այդ մեքենաներով իրենց ընտանիքին չէ, որ քեֆ-ուրախության են տեղափոխում, այլ կամ շտապում են հիվանդի մոտ, կամ նրան հիվանդանոց տեղափոխում:
Մանրամասները՝ տեսանյութում:
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...