Ի վերջո, Գոռ Հովհաննիսյանը ՍԴ դատավորի թեկնածո՞ւ է, թե՞ ոչ. Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Ի վերջո, Գոռ Հովհաննիսյանը ՍԴ դատավորի թեկնածո՞ւ է, թե՞ ոչ. Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

16:44 16.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ապրիլի 16-ին ԱԺ նիստի ժամանակ հարցով դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ի վերջո, Գոռ Հովհաննիսյանը ՍԴ դատավորի թեկնածո՞ւ է, թե՞ ոչ:

«Եթե այո՝ մասնակցում ենք քվեարկության, եթե ոչ՝ չենք մասնակցում, իմանանք՝ ինչ անենք»,- ասաց նա:

Միրզոյանն արձագանքեց, որ հստակ ասել է՝ Հովհաննիսյանի թեկնածությունը գրանցել են և հնարավորություն տվել՝ ձևական սխալները շտկելու: Նա ասաց՝ տեղի է ունեցել որոշակի գրագրություն, դեռևս շփոթ կա, բայց չգրանցելու, փաստաթղթերը հետ ուղարկելու ժամկետը վաղուց ավարտվել է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե ինչու են իրենց խմբակցության անդամները բազմաբովանդակ ու բազմաբնույթ հարցեր հնչեցնում: Նա ընդգծեց՝ ՍԴ անդամի թեկնածուի պահանջի մեջ բարձր բարոյականության ու բարձր որակների պահանջ կա, ուստի իրական տվյալների ներկայացված լինելու պահանջը բխում է հենց այս դրույթից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ այն թղթերը, որ պահանջել են, թեկնածուն բերի, պարզվի, որ, այնուամենայնիվ, չեն բավարարում:

«Դուք գրանցել եք, դե ֆակտո ընդունել ենք, բայց կարող է ստեղծվել դե յուրե վիճակ, որ պարզվի՝ սխալվել ենք: Այստեղ շատ էնտուզիազմով կգնանք, կքվեարկենք, կամ չենք քվեարկի, կպարզվի՝ արել ենք «առ ոչինչ» մի քայլ: Առ ոչինչ չենք քվեարկի, ասացի, որ ձևական սխալները շտկելու ժամանակ է տրվել, համենայն դեպս, մենք թեկնածու ունենք»,- նշեց Զոհրաբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավոր

23:03 01.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարը և «Volkswagen Golf»-ը․ կա վիրավոր

Օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18։10-ի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Մերուժ Ն․-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը և 66-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի […] ...

Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժ

22:50 01.08.2025

Կամչատկայում 1 ժամվա ընթացքում տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երեք երկրաշարժ

Կամչատկայի թերակղզու ափերի մոտ՝ UTC-ի ժամանակով ժամը 16:33-ից մինչև 17:39-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 19:33-ից մինչև 20:39-ը) տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 5.0, 5.8, 5.2 և 5.2 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 187 կմ հեռավորության վրա, երկրորդը՝ 238 կմ, երրորդը՝ 218 կմ։ […] ...

Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր

22:39 01.08.2025

Շիրակի մարզում 43-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան – Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 98 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մեխակ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մեխակ Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...

BACK_TO_TOP