19:09 16.04.2019
165 սմ հասակ, քաշը` 60 կգ, երկնագույն աչքեր ու գանգուր մազեր: 1889թ. ապրիլի 16-ին ծնվել է Չարլի Չապլինը՝ Չարլզ Սպենսեր Չապլինը:
Չապլինը մեծացել է առանց հոր: Նրա մայրը՝ Հաննա Չապլինը, երգում էր էժանագին ակումբներում: Ելույթներից մեկի ժամանակ նրա ձայնը կտրվում է: Կուլիսներում մորը սպասող 5-ամյա Չարլին միանգամից բեմ է բարձրանում և շարունակում մոր անավարտ երգը: Դահլիճը սկսում է ծափահարել ու մետաղադրամներ նետել փոքրիկ արտիստին: Դա Չապլինի առաջին, իսկ նրա մոր՝ Հաննայի վերջին ելույթն էր:
Հենց այդ պահից սկսվում է Չապլինի արտիստական կենսագրությունը:
Արտիստը
Կինոյում հայտնվելու երազանքը լոնդոնցի 23-ամյա Չարլիին շուտով բերում է երազանքների երկիր: Ամերիկյան կինոարտադրությունը նոր-նոր էր զարգանում, Հոլիվուդում Չապլինի մարմնավորած հերոսներին հենց սկզբից քննադատներն անվանեցին ամենամարդկայինը:
Չապլինի կերպարը
Չապլին կինոկերպարը ծնվեց 1914թ., առանց գրիմի նրան դժվար էր ճանաչել, թեև Չարլիի փոքրիկ բեղերը պատահական չէին ընտրված, համր կինոն առանց միմիկայի չէր կարող այդքան տպավորիչ լինել, դրա համար Չապլինն իր համար ընտրեց հենց այս համեստ բեղերը, որոնք չէին խանգարում տխրել և ուրախանալ:
Մայրը
Հաննա Չապլինը, ով հայտնվել էր հոգեբուժարանում` աղքատ կյանքի ծանր հարվածներից, հոգեբուժարանից դուրս եկավ այն ժամանակ, երբ որդու՝ արդեն հայտնի Չարլզ Սպենսեր Չապլինի ունեցվածքը կազմում էր 5 մլն դոլար:
Չապլինի հարստությունը
Չապլինի հարստությունն իր 14 լիամետրաժ և ավելի քան 80 կարճամետրաժ ֆիլմեր են, որոնց շնորհիվ նրա կերպարը դուրս եկավ կինոյի նեղ քառակուսուց: Պատահական չէ, որ Բեռնարդ Շոուն նրան անվանել է կինոարտադրությունից դուրս եկած միակ հանճարը:
Սերերը
3 ամուսնություն, 12 երեխա և մի քանի արտամուսնական կապ: Ի դեպ, Չապլինին հաճախ էին մեղադրում, թե նա մշտապես ընկած էր կանանց ետևից: Նրա վերջին սերը` Ունան, ում հետ Չապլինն ապրեց 34 տարի, դերասանից փոքր էր 36 տարով:
Հրաժեշտը
1977 թվականի դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Չապլինը մահացավ իր տանը՝ քնի մեջ կաթված ստանալուց հետո: Նա 88 տարեկան էր: Հոգեհանգիստը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին, փոքրիկ ու նեղ շրջանակներում կազմակերպված անգլիկան արարողություն էր:
Առանց գրիմի, թափառականի կերպարից դուրս եկած, տարեց ու իմաստուն Չապլինը կյանքի վերջում պետք է խոստովաներ.
«Ես հրեշտակ չեմ եղել, բայց միշտ ձգտել եմ լինել մարդ»:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...