Պարո՛ն Մարուքյան, դուք համաձայն եք կրճատումներին, բայց կառավարության վրա կասկածնե՞ր ունեք․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Պարո՛ն Մարուքյան, դուք համաձայն եք կրճատումներին, բայց կառավարության վրա կասկածնե՞ր ունեք․ Միրզոյան

15:38 17.04.2019

Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի քննարկման ընթացքում ԼՀԿ խմբակցության պատգամավորները քննադատական ոճով են հանդես գալիս, ինչից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ հարցեր առաջացան։ Ամբիոնից ելույթ ունեցող Էդմոն Մարուքյանին նա հարցրեց՝ վերջինս համաձայն է կրճատումների հետ, բայց կասկածնե՞ր ունի կառավարության արդյունավետ կրճատումների վերաբերյալ։

Մարուքյանը պատասխանեց, որ իրենք նախկինում էլ ասել են, հիմա էլ պնդում են, որ կառավարությունն ուռճացված է, բայց կառուցվածքի փոփոխությունները, որ առաջարկում է հենց գործադիրը, հիմնավորված չեն։

«Հիմա ուզում ենք աջակցել, չենք կարողանում աջակցել, որովհետև չգիտենք, թե ինչին աջակցել, որովհետև իրանք չգիտեն՝ ինչ են անում։ Ինչի՞ն աջակցենք, եթե պարզ չէ, թե ինչն են որտեղ կրճատում, քանի հոգու, ինչի համար։ Ո՞վ կարա ինձ ասի»,- ասաց Մարուքյանը։

Նրա խոսքերով՝ իրենց կասկածները ոչ թե բարեխղճության վերաբերյալ են, այլ նրա, որ գուցե վարչապետը վերևից հրահանգը տալիս է, բայց ներքևում բան չի կատարվում, գուցե նաև կոմպետենտության հարց կա։ Մարուքյանը բացատրեց, որ իրենց նպատակն է օգնել, որ կառավարությունն «ունքն ուղղելու տեղը աչքն էլ չհանի»։

«Թե չէ մենք Ջանջուղազյանին ո՞նց օգնենք, դա անհնար բան է»,- ասաց Մարուքյանը։

«Մի որոշ բանով, պարո՛ն Մարուքյան»,- կատակեց Միրզոյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP