16:36 17.04.2019
«Տեղեկություն ունեին, որ սնայպերը վերևից խփել է, այնտեղ այդպես էին խոսում, մի քիչ ուշ եմ գնացել, կանգնել եմ մոր, հարսի կողքը»,- ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ այսօր պատմել է զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ Տիգրան Գրիգորյանը:
Նա դատարանում ներկայացավ որպես ընտանիքի քավոր, ասաց, որ ներկա է եղել դիակի դատաբժշկական փորձաքննությանը:
«Ես գնացել եմ, դիահերձմանը մասնակցել եմ: Իմ աչքի առաջ Յուրի Տեփանոսյանին մերկացրել են. տեսել եմ, որ իր վրա ոչ մի հետք չի եղել, գլուխը բացելուց հետո լեզվի մեջից հանել են փամփուշտը: Կարմիր սանտիմետրի վրա չափել են գնդակը, իմ ներկայությամբ գրել են: Դա լրիվ լուսանկարված է», պատմեց Գրիգորյանը:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը հարցրեց՝ Յուրի Տեփանոսյանի ծառայության վերաբերյալ մանրամասներ կարո՞ղ է հայտնել, Տիգրան Գրիգորյանն ասաց, որ ուրախ գնացել, ուրախ հետ եկել, ծառայել է ներքին զորքերում, ոչ մի հարցով իրեն չի դիմել:
Նա նշեց, որ սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 16։30-17։00-ի սահմաններում:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ ենթասպա Յուրի Տեփանսյանը զոհվել է դիպուկահարի կրակոցից՝ ոստիկանության մեքենայի հետևի նստատեղին նստած:
Ըստ մեղադրանքի՝ սպանողը եղել է ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:
Զոհված ոստիկանը հետմահու ստացել է լեյտենանտի կոչում:
20:15 02.07.2025
Հուլիսի 3-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի, Հաղթանակ 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս․Գևորգյան, Մելքումովի փողոցների մի հատվածի առանձնատների, Օղակաձև և Սոսեի փողոցների առանձնատների գազասպառողների […] ...
19:54 02.07.2025
Հայտնի բլոգեր Ջեյք Փոլը WBA-ի վարկածով լավագույն 15 բռնցքամարտիկների շարքում էԱմերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը ընդգրկվել է բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով առաջին ծանր քաշային կարգի (մինչև 90,72 կգ) լավագույն 15 բռնցքամարտիկների ցանկում։ Նա 14-րդ տեղում է։ Հունիսի 29-ին Փոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Խուլիո Սեզար Չավես-կրտսերին։ WBA-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվելու շնորհիվ 28-ամյա Փոլը հետագայում կարող է հնարավորություն ստանալ մենամարտելու […] ...
19:47 02.07.2025
70-ամյա տղամարդը Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է ապօրինի հրազենՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 30-ին Աբովյան քաղաքի 70-ամյա բնակիչը բաժին է կամավոր ներկայացրել 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
19:42 02.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 3-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
19:33 02.07.2025
ՀԱՄԱՍ-ը խորհրդակցություններ է անցկացրել հրադադարի համաձայնագրի շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ խորհրդակցություններ է անցկացնում՝ քննարկելու միջնորդների առաջարկները՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու համար։ Շարժումը նշել է, որ միջնորդները ջանքեր են գործադրում «շրջանակային համաձայնագրի հասնելու և լուրջ բանակցություններ սկսելու» համար։ «Մենք գործում ենք մեծ պատասխանատվությամբ և անցկացնում ենք ազգային խորհրդակցություններ՝ քննարկելու միջնորդ եղբայրների առաջարկները՝ համաձայնության հասնելու համար, որը կերաշխավորի ագրեսիայի դադարեցումը […] ...