20:57 17.04.2019
«Ամուսինս պատմեց. երկու քայլ հետ գնացի, ավտոմատը վրաս պահեց ու «ցելով» խփեց»,- այսպես այսօրվա դատական նիստի ժամանակ վերապատմեց ամուսնու պատմածը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստացած և երկու շաբաթ անց հիվանդանոցում մահացած ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը:
Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ընթացքում այսօր դատարանը լսել է զոհված ոստիկանների իրավահաջորդներին: Ոստիկանի սպանության համար մեղադրանք է առաջադրված զինված խմբի անդամ Արմեն Բիլյանին:
Հասմիկ Ոսկանյանն այսօր դատարանում տված իր ցուցմունքով հերքեց այն վարկածը, թե Գագիկ Մկրտչյանը միայն թևից է հրազենային վիրավորում ստացել, և մահացել է բժիշկների անփութության, կամ էլ մյուս վարկածով՝ քաղցկեղի հետևանքով:
«Գագիկի կողքին եղած ձեզնից որևէ մեկը Գագիկի մայկան բարձրացրե՞լ է, տեսե՞լ է վերքը, որ կապիկությամբ ասում եք, թե ձեռքից է եղել: Մի ժպտացեք, այստեղ ժպտալու բան չկա»,- ասաց ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրին:
Տիկին Ոսկանյանը պատմեց նաև , որ տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում քաղաքում 2016-ի հուլիսի 16 ին, ինտերնետ չուներ:
«Ինձ երկրորդ օրը հիվանդանոցում պատմեց, որ ժամը 5։00-6։30-ի սահմաններում կրակոցներ է լսել: Ասաց՝ դռները փակել են, կապ եմ տվել շտապօգնություն ու տագնապ եմ բարձրացրել: Կրակոցները անընդհատ հնչել են. եկել են դուռը բացելու, ինքը չի բացել: Եթե չեմ սխալվում՝ կրակոցով դրսի դուռն են բացել, մտել հերթապահ մաս: Լեզվակռիվ է եղել: Խնդրեցի նկարագրել: Ամուսինս չորս վիրահատություն է ունեցել փորի հատվածում և հինգերորդը՝ ձախ ձեռքի արմունկային մասում»:
Հասմիկ Ոսկանյանը կրկին վերաշարադրեց ամուսնու խոսքերը՝ երեք հոգով մտել են ներս, պառկեցրել են գետնին, որ երևի ձեռքերը կապեին.
«Ամուսինս պատմեց, որ երեք հոգով են եղել՝ մեկը փրչոտ, կոլոտ, մյուսը՝ բոյով, լիքոտ: Պատմեց՝ լեզվակռիվ տվեցի դուռը չբացելու համար: Երկու քայլ հետ գնացի, ավտոմատը վրաս պահեց ու խփեց: Երդվում եմ՝ իմ ցուցմունքն ամուսնուս բառերով է»:
21:14 02.07.2025
Աշխարհի 3-րդ ռակետը պարտվել է 116-րդ ռակետին21:14 02.07.2025
Աշխարհի 3-րդ ռակետը պարտվել է 116-րդ ռակետինԷլիզաբետա Կոչարետոն (116-րդ ռակետ) հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային ու դուրս եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի երկրորդ շրջան։ Իտալիան ներկայացնող մարզուհին առավելության է հասել երկու սեթում (6-2, 6-3): ...
21:00 02.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Վիետնամը ստորագրել են առևտրային համաձայնագիրՎաշինգտոնը և Հանոյը համաձայնության են եկել երկկողմ առևտրային հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես հենց նոր առևտրային համաձայնագիր կնքեցի Վիետնամի հետ։ Մանրամասները՝ ավելի ուշ», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Ապրիլի 4-ին Թրամփը հայտարարեց, որ Վիետնամի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել վերացնել ամերիկյան ապրանքների վրա դրված բոլոր մաքսատուրքերը։ ԱՄՆ իշխանությունների […] ...
20:44 02.07.2025
Հռոմի պապը նոյեմբերին կայցելի ԹուրքիաՀռոմի պապ Լևոն XIV-ը նախնական այցով պլանավորում է Թուրքիա այցելել 2025 թվականի նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը ՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին։ Թուրքիա այցելելու ծրագրերը քննարկվել են Վատիկանում Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի և պապի հանդիպման ժամանակ։ Լևոն XIV-ը առաջին տիկնոջն ասել է, որ «կցանկանար Հռոմի պապի պաշտոնում իր առաջին […] ...
20:29 02.07.2025
«Ֆլումինենսեն» ծաղրել է «Ինտերին»«Ինտերի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի խաղում «Ինտերին» հաղթելուց հետո «Ֆլումինենսեն» սոցիալական հարթակներում ծաղրական գրառում է արել: «Այսօր պիցցայի վրա կետչուպը շատ է»,- գրել է բրազիլական ակումբը: «Ֆլումինենսեն» մրցաշարի քառորդ եզրափակչում կխաղա «Ալ Հիլալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Սիթիին»: É MUITO KETCHUP NA PIZZA HOJE — Fluminense F.C. (@FluminenseFC) June […] ...
20:15 02.07.2025
Հուլիսի 3-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի, Հաղթանակ 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս․Գևորգյան, Մելքումովի փողոցների մի հատվածի առանձնատների, Օղակաձև և Սոսեի փողոցների առանձնատների գազասպառողների […] ...