15:47 18.04.2019
Երևանի քաղաքապետարանը տիրապետո՞ւմ է այն ռեսուրսներին, որ եթե աղբատար մեքենաներ լինեն իր տրամադրության տակ, կարողանա կազմակերպել աղբահանությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ քաղաքապետին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայկ Մարությանը բացատրեց, որ դա շատ բարդ տիրույթ է, ու բարդ է այդ ամենը կազմակերպելը, ու քանի որ քաղաքապետարանն այս տիպի աղբահանություն չի իրականացրել նախկինում, հիմա սկզբնական շրջանում բարդ կլինի այդ ամենն իրականացնել։ Մարությանի խոսքերով, սակայն, չպետք է դիտարկել կարողանալ-չկարողանալը, քանի որ միևնույն է՝ դա պետք է արվի։
«Ամենահասարակ պահն այն է, որ, ենթադրենք, էսօր ընկերությունն ինքն իրեն ասի՝ լավ, ես թերանում եմ, համաձայն եմ, ես գնացի, և ի՞նչ ենք անում մենք։ Էս պահին՝ ոչ մի բան։ Կարող է տեսնենք 2012 թվի Նեապոլի իրավիճակը»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հարցրեց՝ աղբահանությունն իրականացնող ընկերությունը կատարե՞լ է այն ներդրումները, որ պետք է կատարեր։ Մարությանն ասաց, որ այդ մակարդակի չի կատարել․ չունի համապատասխան քանակի մեքենաներ ու տեխնիկա, իսկ անհրաժեշտ 8000 աղբամանի փոխարեն ունի ընդամենը 4800-5000 հատ, որից ընդամենը 1000 հատն է նորմալ վիճակում։
12:27 31.07.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...
12:16 31.07.2025
ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժածՀուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...
12:06 31.07.2025
Վահան Կոստանյանը և Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներինՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...
11:58 31.07.2025
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումըՀեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...
11:47 31.07.2025
Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՀուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...