18:17 20.04.2019
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, ասել է թե զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Խաչելություն, մահ և հարություն: Այդ օրը բարևի փոխարեն ողջունում ենք այսպես.
«Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Այն համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Սուրբ Զատկի տոնին առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որը նշանավորում է Մեծ պահքի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Դրան կհաջորդի զատկական սեղանը՝հատուկ խորհրդով և խորհրդավոր ուտեստներով:
Ձու
«Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի»: Ս. Գրիգոր Տաթևացի
Ներկած ձուն Հարության և նոր կյանքի խորհրդանիշ է: Ու չնայած այսօր գույների բազմազանությանը, Զատկի ձուն պետք է ներկել մեկ գույնով՝ կարմիր: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
Չամչով փլավ
Չամչով փլավի մեջ բրինձը մարդիկ են, իսկ չամիչը իրական քրիստոնյաներն են, որոնք քաղցրացնում են աշխարհը:
Ձուկ
Ձուկը քրիստոնեության խորհրդանիշն է: Այստեղ ի դեպ գործում է հինգ տառերի ծածկագիրը, որոնք հունարեն լեզվում հինգ բառերի սկզբնատառերն են և կազմում են «ձուկ» բառը (IXΘΥΣ): Այս բառի մեջ առաջին քրիստոնյաները տեսել են գաղտնի ակրոստիքոս.
I-Іησουç–Հիսուս
χ–χριστοç–Քրիստոս
θ–θεου–Աստծո
Υ–υιοç–Որդի
Σ– Σωτηρ – Փրկիչ
Գինի
Գինի
Վերջին ընթրիքի խորհրդի մեջ գինին Քրիստոսի արյունն է, հացը՝ մարմինը, որոնք տվեց իր աշակերտներին` հաստատելու Ս. Հաղորդության խորհուրդը:
Իսկ մյուս բոլոր ատրիբուտները, զանազան ու գույնզգույն զարդարանքները՝ ճուտիկներից մինչև զատիկներ, տոնին տոնական շունչ հաղորդելու համար են միայն և տոնի բովանդակության հետ կապ չունեն:
Եվ թեպետ Սուրբ Զատիկը հաջորդում է Մեծ պահքին, իսկ Մեծ պահքը սովորեցում է ամենակարևորը՝ լինել զուսպ ամեն ինչում, այնուամենայնիվ, այսօր շուկաներում և խանութներում ակտիվ եռուզեռ էր` Սուրբ Զատիկը Հայաստանում, ավանդույթի համաձայն, շատերը նշում են նոր տարվա տոնին չզիջող ճոխությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...