Հեղեղումների վտանգ Շիրակի մարզի Ողջի գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+27.09 oC

Հեղեղումների վտանգ Շիրակի մարզի Ողջի գյուղում

23:47 23.04.2019

Ամասիա խոշորացված համայնքի Ողջի գյուղում սողանքավտանգ հատվածներ են առաջացել և հեղեղումների վտանգ է, իսկ պատճառը գյուղի սելավատարի խողովակների ապամոնտաժումն է: Սելավաջրերը հոսում են բաց հունով, կուտակվում են ու առաջացնում լճակներ ու ճահիճներ, ինչի հետևանքով սողանքային հատված է գոյացել, որը փլուզման վտանգ է ստեղծել տների համար:

Սելավաջրերի հեռացման  համակարգը գյուղում գործել է մինչև 2011 թվականը: Սելավատարը պատվար է ունեցել և խողովակաշար, որը ոչ միայն Ողջի, այլև հարևան մյուս գյուղերը ապահովագրել է հեղեղումներից: Դրանցով սելավաջրերը հոսել են դեպի Ախուրյան գետը: 2011-ից մաս-մաս խողովակները սկսել են ապանոտաժել: Ինչպես այդ տարիներին, այնպես էլ հիմա, շատ բան գյուղի վարչական ղեկավարին էլ անհայտ է, թե ով, ինչու և ինչպես է Ողջիի սելավատարի խողովակներն ապամոնտաժել:

 

«100-120 մետր երկարությամբ խողովակներ էին, չգիտեմ ինչ պատճառով, միայն խոսակցություններից եմ լսել, որ խողովակները հայտնվել են Տեղ գյուղի բալանսի մեջ: Ջրօգտագործող ընկերությանն են պատկանել, որը հետո սնանկ է ճանաչվել: Խողովակներն էլ մրցույթի են դրել, ինչ-որ կազմակերպություն գնել է, եկել հանել-տարել են: Դրա հետևանքով հիմա հեղեղավտանգ իրավիճակ է գյուղում: Սելկավատարի հարևանությամբ գտնվող տներն էլ սողանքի են ենթարկվել»,- SHANTNEWS.am-ին ասել է Ողջի գյուղի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը:

Խողովակների պատկանելության կամ դրանք ապամոնտաժելու թույլտվությանը վերաբերող փաստաթղթեր, ըստ վարչական ղեկավարի, չկան: Միայն հայտնի է, որ սելավատարը «Ոռոգում» ջրօգտագործող ընկերությանն է պատկանել, որը լուծարվել է ու անհայտ հանգամանքներում Շիրակի մարզի Ողջի գյուղի խողովակները հայտնվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հաշվեկշռում:

Խողովակները գետնի տակից հանելու համար այն ժամանակ հսկայական փոս են փորել: Այն, ինչ պետք էր, տարել են, իսկ սելավաջրերը սկսել են լցվել փոսը, որոնք լվանում են հարակից տների հիմքերը:

Հայկավան, Ոսկեհասկ ու Ախուրիկ գյուղերի ղեկավարները հեղեղումների վտանգի մասին ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն, իսկ Ողջիի վարչական ղեկավարը կոնկրետ լուծման տարբերակների պահանջով մարզպետարան է դիմել: Քաղաքաշինության վարչության մասնագետները եկել ու ուսումնասիրել են: Մարզպետարանն էլ պարտավորեցրել է խողովակներն ապամոնտաժողներին՝ սելավատարի հունի և ափերի ամրացման աշխատանքներ կատարել:

 

«Վերջին խողովակներ տանող անձնավորութունը խոստացել էր, որ այն ժամանակ, երբ խողովակները տանում էր, պետք է գար, այստեղ ճանապարհը բացեր, մաքրեր սելավատարը, որ այն գործեր: 10 օր առաջ եղել ենք մարզպետի մոտ քննարկման: Այնտեղ նա խոստացավ, որ բոլոր այդ աշխատանքները կատարելու է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Նորայր Մկրտչյանը:

 

Առաջիկա օրերի ընթացքում խոստացել են ծանր տեխնիկա Ողջի տեղափոխել ու գործը սկսել: Առաջացած փոսն են լցնելու, սելավատարի ափերին բետոնե պատնեշներ են կառուցելու, նաև խողովակներն են մաքրելու: Սելավատարի խողովակների մի մասը դեռ տեղում է, չեն հասցրել տանել:     

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

23:47 23.07.2025

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

Հուլիսի 28-ից Զաքյան 3 հասցեում գործող ՆԳՆ ՄՔԾ բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ։ Այս մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված լինելու դեպքում հնարավոր է անձամբ դիմել նաև՝ Երևանում՝ ՄՔԾ գլխամասային գրասենյակ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն), մարզերում՝ ՄՔԾ […] ...

BACK_TO_TOP