16:42 23.04.2019
2018թ. հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը բողոք էր ներկայացրել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժին` Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Ոստիկանությունը և դատախազությունը մերժել էին դիմումը, որի հետևանքով 2018թ. սեպտեմբերի 30-ին Լիդիանը դիմել էր ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան՝ ոստիկանության որոշումը վերանայելու պահանջով: 2018թ. հունվարի 18-ին դատարանը բավարարել էր Լիդիանի դիմումը՝ արձանագրելով, որ ոստիկանությունը պարտավոր էր քրեական գործ հարուցել՝ հիմք ընդունելով առերևույթ իրավախախտումները:
Ս.թ. ապրիլի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է առաջին ատյանի դատարանի որոշումը վերանայելու մասին Վայոց ձորի դատախազության դիմումը՝ ուժի մեջ թողնելով դատարանի որոշումը, տեղեկանում ենք «Լիդիան Արմենիա» ընկերության հաղորդագրությունից:
«Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում կարող է բողոքարկել այն ՀՀ վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարան չդիմելու կամ դատարանի կողմից բողոքը մերժելու դեպքում, ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կմնա ուժի մեջ և դատախազությունը պարտավոր կլինի քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի խուլիգանության և ինքնիրավչության հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշներով:
Լիդիանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն այս առիթով ասել է․ «Լիդիանի դեմ ուղղված բոլոր անօրինական գործողություններն ու անգործությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային օրենքների խախտում են: Դատարանների վերջին որոշումները հաստատում են «Լիդիանի» դիրքորոշումը կապված ճանապարհների անօրինական շրջափակման հետ, ինչի հետևանքով Լիդիանը զրկվել է գործունեություն ծավալելու իր օրինական իրավունքից: Հուսով ենք, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ կհետևեն դատարանի որոշումներին, կհարուցեն քրեական գործը և կհատուցեն ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիանին» պատճառված վնասը: Մենք վստահ ենք, որ օրենքի գերակայության վերականգնումը բխում է ոչ միայն «Լիդիանի», նրա բաժնետերերի, վարկատուների, աշխատակիցների և հարակից համայնքների, այլ նաև Հայաստանի շահերից»:
«Լիդիանը» իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...