14:13 25.04.2019
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության մեջ 4-րդ ամենաբարձր վարկանիշ ունեցող Լևոն Արոնյանին հատկացնել 133 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 2019-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցաշարին պատրաստվելու և մասնակցելու համար: Նախագիծը կառավարության անդամներին ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը:
«Սա աննախադեպ է, առաջին անգամ է, որ նման մեծ գումար է հատկացվում կոնկրետ մարզիկի համար: Սովորաբար պետական աջակցություն է տրամադրվում Ազգային ֆեդերացիաներին՝ օլիմպիական և ոչ օլիմպիական 3 մարզաձևերի համար, և այդ ֆեդերացիաներն իրենց ուսումնամարզական գործընթացում բաշխում են այդ գումարները»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:
Վարչապետը, սակայն, կարևորեց այսօրինակ մոտեցումը:
«Այս կարգի հարցերն ավանդաբար լուծվել են հետևյալ կերպ, ուղղակի որևէ ձևով զանգ է հնչել, միջնորդություն է եղել որևէ ունևոր անձանց, որ եկեք ֆինանսավորեք, դա վատ մեխանիզմ է, որովհետև իր հետ բերում է այլ հարաբերություններ, այլ պարտավորություններ ու դրանցից ազատումներ: Մեր դիրքորոշումը պետք է լինի հետևյալը. այն մարզական առաքելությունները, որ կգնահատենք պետական նշանակություն ունեցող, պետությունը պետք է ֆինանսավորի, իսկ էն մարդիկ, որ ավանդաբար ֆինանսավորել են, նրանք թող վճարեն իրենց հարկերը»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև Լևոն Արոնյանի վաստակը: Հիշեց նաև Հենրիխ Մխիթարյանին, Արթուր Ալեքսանյանին և նշեց, որ այս տղաները հասարակ տղաներ են, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային փառքի:
«Լևոն Արոնյանին ոչ թե ինչ-որ մեկը պետք է լավություն անի ու այստեղ-այնտեղ էլ գլուխ գովա, PR ակցիաներ դասավորի, այլ մենք պետք է նրանց վաստակը մեր դրոշի առաջ ընդունենք, ճանաչենք և նրանց համար ստեղծենք բոլոր պայմանները` արձանագրելով, որ դա ոչ միայն իրենց համար ենք անում, այլ անում ենք այն երիտասարդների համար, ովքեր նրանց օրինակով պետք է ոգեշնչվեն, հավատան իրենց ուժերին ու նրանց մեջ առաջանա այդ մեծ եռանդը, մղումը ո´չ միայն կրկնել մեր ականավոր մարզիկների լավ օրինակը, այլև գերազանցել նրանց»,- ընդգծեց վարչապետը:
Աշխարհի վերջին առաջնությունը եղել է 2016-ին, և մեզ հասած տվյալներով` դեռ հաստատված չէ, բայց աշխարհի առաջնությունը 2020-ի վերջում է անցկացվելու, պայքարը լինելու է Մագնուս Կառլսենի հետ: Լևոն Արոնյանն այսօրվա դրությամբ այն տիտղոսավոր շախմատիստներից է, որ մեծ հավակնություն ունի մասնակցելու այդ մրցաշարին: Մրցաշարին մասնակցել հավակնում են աշխարհի 10 լավագույն շախմատիստները:
10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին10:30 01.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:15 01.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 01.08.2025
Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունիՀնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...
09:53 01.08.2025
ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծըԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...
09:49 01.08.2025
Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...
09:40 01.08.2025
Իսրայելին սպառնում է միջազգային մեկուսացում Գազայի իրավիճակի պատճառով․ Գերմանիայի ԱԳՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Իսրայելը կբախվի միջազգային մեկուսացման, եթե հրեական պետության կառավարությունը չբարելավի Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը։ «Շատ առումներով Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացը և, վերջին հաշվով, ամբողջ տարածաշրջանը գտնվում են խաչմերուկում», – ասել է Վադեֆուլը Իսրայել կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է DPA գործակալությունը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը […] ...