21:07 25.04.2019
«Կառավարության շատ անդամներ երևի թե տեղյակ չեն, որ ԳԱԱ-ն ու իր ինստիտուտները հանդիսանում են պաշտոնական խորհրդատուն: Դա օրենքով է նախատեսված, որ կառավարությունը, համենայնդեպս, պետք է հաշվի առնի ակադեմիական ինստիտուտների տված առաջարկները և դիտողությունները»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, երբ խոսել է այն մասին, որ այս տարի իր կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար:
Ըստ Գաբրիելյանի՝ իրենց հիշում են միայն այն ժամանակ, երբ խորհրդատվության, դիտողությունների կարիք կա.
«ԲՆ-ն և՛ հիմա, և՛ անցյալում բազմաթիվ փաստաթղթեր է ուղարկում մեր ինստիտուտ, որ մենք տանք մեր դիտողությունները, մեր առաջարկները: Ամեն ինչ, իհարկե, անվճար է կատարվում: Փաստորեն, երբ որ օգնություն է անհրաժեշտ, նրանք օգտվում են, բայց երբ որ խոսքը հասնում է նրան, որ պետք է գումար տրամադրվի, էդ դեպքում գալիս են այլ պարագաներ, երբ որ ոչ լրիվ հավատ, և այլն, և այլն», – ասել է Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ այսօր SHANTNEWS.am-ը դիմել է ՀՀ Բնապահպանության նախարարություն, որտեղ պատասխանել են, որ Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների ուսումնասիրությունը նախորդ՝ ավելի քան 10 տարիների ընթացքում իրականացրել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտը, որը եղել է հայտարարված մրցույթների միակ մասնակիցը.
«Ինստիտուտի կողմից ներկայացված հաշվետվությունները վերջին տարիներին արժանահավատություն չեն ներշնչել, ինչի մասին վկայում են խեցգետնի և Սևանա լճում առկա ձկնատեսակների օրինական և ապօրինի որսի փաստացի ծավալները, ուստի հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետական բյուջեից հատկացվող միջոցների ծախսման ուղղությունները»,- ասված է Բնապահպանության նախարարության պատասխանի մեջ:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...