11:32 26.04.2019
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի՝ հարկմանը, շրջակա միջավայրին, կլիմայի փոփոխությանն առնչվող գործողություններին և գյուղական համայնքների զարգացմանը, սպառողների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու այլ պաշտոնատար անձինք և քաղաքացիական հասարակության շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ։
Քննարկումը ծավալվեց ՀԸԳՀ մաս 4-րդի գլուխ 2-րդի («Հարկում»), մաս 5-րդի 3-րդ («Շրջակա միջավայր»), 4-րդ («Կլիմայի փոփոխությանն առնչվող գործողություններ»), 10-րդ («Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացում») և 14-րդ («Սպառողների պաշտպանություն») գլուխների շուրջ, որոնց դրույթների կիրարկման ուղղությամբ իրականացվելիք քայլերը ներկայացվեցին համապատասխան ոլորտները համակարգող պաշտոնյաների կողմից։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրաձայնեցին իրենց հուզող հարցադրումները և հանդես եկան մի շարք խնդիրների լուծման տեսլականով։
Նիստի ավարտին վերահաստատվեց երկու կողմերի՝ սույն ձևաչափով քննարկումները շարունակելու պատրաստակամությունը։
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...