Ռուսական «Առաջին ալիքի» հատուկ անդրադարձը «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակչում հայտնված Միշա Գրիգորյանի առօրյային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Ռուսական «Առաջին ալիքի» հատուկ անդրադարձը «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակչում հայտնված Միշա Գրիգորյանի առօրյային

12:12 26.04.2019

Ռուսական «Ձայնը. երեխաներ» շոուի ստեփանակերտցի մասնակից 11-ամյա Միշա Գրիգորյանը, ով իր հզոր ձայնով հիացրել էր ժյուրիին ու անցել եզրափակիչ փուլ, «Առաջին ալիքով» պատմել է իր մասին: Հեռուստաալիքը հայ մասնակցի մասին պատմող հատուկ ռեպորտաժ է պատրաստել, որտեղ Միշա Գրիգորյանն ու իր մայրը ներկայացնում են տղայի ծննդավայրը, հայրենիքը, առօրյան ու հետաքրքրությունները: Տեսանյութում ներկայանալով՝ Միշան ասում է.

«Ես Հայաստանից եմ, Ստեփանակերտից: Իմ ընտանիքը երաժշտական է, մայրս մանկապարտեզում երաժշտության ուսուցչուհի է, հայրս զինվորական նվագախմբի դիրիժորն է»:

Միշան հաճախ է հայրիկի հետ ներկա գտնվում նվագախմբի ելույթներին, և ինչպես մայրն է պատմում, տուն վերադառնալով` երբեմն խոսում է նվագախմբի որևէ անդամի վրիպումների մասին:

Տեսանյութում Միշան ներկայացնում է նաև իր ծննդավայրը, պատմում, որ շատ է սիրում հեշանիվ քշել: Խոսում է Արցախի խորհրդանիշ «Պապիկ-տատիկի» հուշարձանի, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մասին:

«Երբ ես այցելում եմ եկեղեցի, երկու մոմ եմ վառում և խնդրում, որ իմ աղոթքը հասնի Աստծուն»,-ասում է Միշան:

Այնուհետ տղան ներկայացնում է Արցախի խոհանոցը, հյուրասիրում ժինգյալով հաց ու արցախյան ավանդական կերակուրներ: Չնայած զբաղվածությանը, տղան ակտիվ կենսակերպ է վարում:

«Ես արդեն ընտրել եմ երաժշտությունը, և  երաժշտությամբ եմ շարունակելու իմ ամբողջ կյանքը, որովհետև մեկ րոպե էլ չեմ կարող առանց երաժշտության»,-ասում է նա:

Խոսում է նաև «Եվրատեսիլին» մասնակցության մասին, իսկ ռուսական «Ձայնը. Երեխաներ» շոուին մասնակցել է հաղթելու նպատակով.

«Ես հիմա եզրափակիչում եմ, և իմ նպատակն է հաղթել, ես կաշխատեմ չհիասթափեցնել Վալերիյ Միլաձեին, հայրս ինձ շատ է աջակցում և հորդորում է ավելին անել, և ես ուզում եմ հաղթել»,-ասում է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիք

11:50 29.06.2025

Պրիվոլնոյե գյուղում այրվել է տան տանիք

Հունիսի 29-ին, ժամը 05։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։17-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել […] ...

Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ

11:30 29.06.2025

Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել է

11:15 29.06.2025

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել է

Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:06 29.06.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:00 29.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

10:40 29.06.2025

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

Բելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...

BACK_TO_TOP