Թրամփի վարչակազմն ընդդեմ վիզայի ժամկետներ խախտողների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Թրամփի վարչակազմն ընդդեմ վիզայի ժամկետներ խախտողների

11:56 27.04.2019

Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ առաջ է քաշել նոր մի նախաձեռնություն ընդդեմ այն անձանց, որոնք, ստանալով ամերիկյան վիզա, այցելում են ԱՄՆ, սակայն անօրինական մնում այստեղ վիզայի ժամկետները լրանալուց հետո: Այս նախաձեռնության հիմնական թիրախում են հայտնվել աֆրիկյան երկրները, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

2018 թվականին ԱՄՆ տրամադրել է ոչ ներգաղթի ավելի քան 9 միլիոն վիզա զբոսաշրջիկների, ուսանողների և ժամանակավոր աշխատավորների համար: Նրանցից շուրջ 2 տոկոսը խախտել է մնալու ժամկետները:

Սպիտակ տունը կարգադրել է ԱՄՆ-ի պետքարտուղարությանն ու ներքին գործերի նախարարությանը 3 ամսում ուղիներ գտնել վիզայի ժամկետները խախտողների թիվը կրճատելու ուղիներ:

ԱՄՆ-ի վարչակազմը խոստանում է խստացնել վիզաների տրամադրման գործընթացն այն երկրների համար, որոնց քաղաքացիները շարունակաբար խախտում են վիզաների ժամկետները: Այս նախաձեռնությունը դիտարկվում է Թրամփի վարչակազմի՝ անօրինական ներգաղթի դեմ կոշտ քաղաքականության համատեքստում:

Պաշտոնական տվյալների համաձայն վիզաների խախտման դեպքերի թիվը գերազանցում է սահմանային խախտման դեպքերին: Ըստ որոշ հաշվարկների, այսօր ԱՄՆ-ում բնակվում է շուրջ 11 միլիոն անօրինական ներգաղթյալ:

Վերլուծաբանները սակայն համաձայն չեն երկրները թիրախավորելու վարչակազմի մոտեցման հետ:

«Չադի քաղաքացիների կողմից վիզաների ժամկետների խախտումները կազմում են 20 տոկոս: Բայց խոսքը գնում է օրինակ 2017 թվականին 140 անձանց մասին, այն դեպքում, երբ Միացյալ Թագավորության պարագայում ունենք օրինակ 23000 խախտողներ: Չնայած տոկոսային առումով բրիտանական թիվը մեծ չէ, բայց 23000 թիվն անհամեմատ մեծ է 140-ից»,- ասում է Ռիկ Սուն Բաֆոլոյի համալսարանից:

Վարչակազմը չարձագանքեց Ամերիկյաի Ձայնի հարցադրմանը՝ կապված այս նախաձեռնության դրդապատճառների հետ, սակայն ներգաղթի գծով ակտիվիստները նշում են, որ այն անարդարացիորեն թիրախավորում է աֆրիկյան երկրները:

«Եթե կառավարությունը որոշի սահմանափակել B1B2 կամ բիզնես վիզաների տրամադրումն աֆրիկյան երկրներին, ապա դա կարող է հանգեցնել խտրականության մեղադրանքով դատական հայցի»,- նշում է Աֆրիկյան ծառայությունների կոմիտեի ներկայացուցիչ Սամահ Մքգոնա Սիսայը:

Ըստ վերլուծաբանների` ավելի փոքր և քիչ զարգացած երկրներ թիրախավորելով , վարչակազմը փորձում է խուսափել խոշոր երկրների հետ խնդիրների ծագումից, մասնավորապես Կանադայի, Միացյալ Թագավուրության կամ Մեքսիկայի:

Այսօր վիզաների ժամկետներն ամենաշատը խախտող երկրներից են Կանադան, Մեքսիկան, Միացյալ Թագավորությունը, Բրազիլիան և Վենեսուելան:

Թրամփի վարչակազմն ընդգծում է, որ այս խնդրի վրա կենտրոնացմամբ վարչակազմը փորձում է պաշտպանել ամերիկացի հարկատուներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP