Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն. պարզաբանում է Արման Թաթոյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն. պարզաբանում է Արման Թաթոյանը

12:51 29.04.2019

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող ՄԻՊ 2018թ-ի տարեկան զեկույցի ընթացքում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք սոցիալական ցանցերում ատելություն տարածող խմբերի մասին տեղեկություններ պարզվել են՝  ի՞նչ խմբեր էին, ի՞նչ նպատակ ունեին  և ի՞նչ հետևանք ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրումը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ սոցիալական ցանցերում ատելության ու ագրեսիայի խնդիրը հիմա էլ կա, այլախոհությունը չի հանդուրժվում:

«Ատելություն, բռնության կոչը, սպառնալիքը չի պաշտպանվում խոսքի ազատությամբ: Այդպես բոլոր երկրներում է: Եվ երբ կոնկրետ սպառնալիք է եղել, մենք միշտ հասցրել ենք դա ոստիկանություն կամ դատախազություն: Եվ քրեական վարույթներ եղել են: Բայց, օրինակ, դեռ 2017-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցի նկատմամբ բռնության սպառնալիքներ էին հնչել, սակայն այդպես էլ այդ գործը չբացահատվեց, քանի որ մեխանիզմներն արդյունավետ չեն»:

Արման Թաթոյանը կարևորեց լրագրողների դերն այս հարցում, որպեսզի հետևողականորեն հեռացվեն սպառնալիք պարունակող մեկնաբանությունները: Նաև ավելացրեց, որ հաճախ հարցազրույց տվողը նույնացվում է լրագրողի հետ, ու սպառնալիքներն ուղղվում են լրագրողին:

Թագուհի Թովմասյանի հաջորդ հարցը վերաբերում էր ՄԻՊ-ի նշած այն խնդրին, որ բժշկական ծառայություններից պատշաճ կերպով օգտվելու դժվարություններ կան, հատկապես պետպատվերի շրջանակում:

«Պետական պատվերով նախատեսված ծառայությունների շրջանակը մեծացվել է, բայց համակարգը պատրաստ սպասարկման: Մենք բժիշկներից էլ բողոքներ ունենք, որ իրենք չեն հասցնում սպասարկել, քաղաքացիներից էլ կան բողոքներ, որ չեն սպասարկվում: Օրինակ՝ տեղեր կան, որ հերթագրումով է, և երբ հերթի ցանկն ավարտվում է, մարդուն պետք է կամ մերժեն, կամ ուղղորդեն վճարովի ծառայությունից օգտվելու»:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հալածանքներ, ինչպես հաճախ է վերջին շրջանում նշվում, և արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որպես չեզոք կողմ՝ ՄԻՊ-ը նշեց․

«Բազմիցս նշել եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն գործիքը, որ քաղաքական գնահատականներ տա: Այլ հարց է, որ մարդու իրավունքների տեսանկյունից յուրաքանչյուր հարց իմ ուշադրության կենտրոնում է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP