16:03 07.11.2017
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 2018 թվականին ավելացնել երկրի զինված ուժերին հատկացվող ֆինանսավորումը՝ 5.9 մլրդ դոլարով: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից:
ԱՄՆ նախագահը այս նպատակով բաց նամակ է ուղղել ԱՄՆ կոնգրեսականներին: Նախագահը մասնավորապես առաջարկել է հավելյալ 4 մլրդ դոլլար հատկացում կատարել երկրի հակահրթիռային համակարգի կատարելագործման համար, ինչի արդյունքում հնարավոր կլինի համարժեք հակահարված տալ Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակման դեպքում:
Եվս 1.2 մլրդ դոլար Թրամփն առաջարկել է հատկացնել Աֆղանստանում ամերիկյան զորքերի առավել ամրապնդման համար: Տեղեկություններ կան այն մասին, որ Թրամփը ցանկություն ունի այստեղ ամրացած ամերիկյան զորքը համալրել ևս 3.5 հազ. զինվորներով:
Միացյալ նահանգների ղեկավարը կարևորել է նաև ԱՄՆ ռազմանավերի վերանորոգման խնդիրը, ինչի համար խնդրել է 0.7 մլրդ դոլլարի հավելյալ ներդրում:
Կանխատեսվում է, որ արդեն հաջորդ տարի երկրի պաշտպանության ծախսերի բյուջեն կարող է հասնել 668 մլրդ դոլարի, այսինքն նախորդ տարվանից 5%-վ ավելի:
Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության ոլորտին հատկացվող բյուջեի վերանայման նախագիծը մեկնարկել էր դեռևս այս տարվա հուլիսից: Այդ ժամանակ Սպիտակ տունը հրապարակել էր նախագծի փոփոխված տարբերակը, որից հանվել էր պաշտպանության ոլորտին ֆինանասվորումը բյուջեից չտրամադրելու մասին կետը:
19:04 15.08.2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ […] ...
18:52 15.08.2025
L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմինL’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...
18:45 15.08.2025
Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆՀունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այլ մանրամասներ՝ այստեղ: ...
18:40 15.08.2025
10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով […] ...
18:34 15.08.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժածԱյսօր՝ օգոտսոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Jeep» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով […] ...
18:25 15.08.2025
Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտիՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։ «Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։ Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք […] ...