ԼՀԿ-ն առաջարկում է վերացնել ավագանու նիստերին լրագրողների մասնակցության սահմանափակումը. նոր նախագիծ է ներկայացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ԼՀԿ-ն առաջարկում է վերացնել ավագանու նիստերին լրագրողների մասնակցության սահմանափակումը. նոր նախագիծ է ներկայացվել

11:30 01.05.2019

Ազգային ժողովի ԼՀԿ խմբկացությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է վերացնել Երևանի ավագանու նիստերին լրագրողների մասնակցության սահմանափակումները։ Ներկա խնդիրներն ու նախաձեռնության հիմնավորումները ներկայացրել է խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

«2018 թվականի փետրվարին ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի կոյուղաջրի պատմությունից հետո նախորդ իշխանությունների կողմից օրենքով կատարվեց երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում էր քաղաքապետի կողմից ավագանու նիստերին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակմանը, երկրորդը՝ լրատվամիջոցների տեղաշարժի սահմանափակմանը, երբ նրանց արգելվեց մասնակցել ավագանու նիստերին անմիջապես դահլիճում:

Մեր ներկայացրած նախագծով առաջարկում էինք հանել ավագանու նիստերին մասնակցելու սահմանափակումը և թույլ տալ լրատվամիջոցներին մասնակցել ավագանու դռնբաց նիստերին:

Ինչպես նաև առաջարկում էինք հանել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-երի հավատարմագրման կարգը, որովհետև այն հակասում էր «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին, որի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «լրատվական գործունեություն իրականացնողը իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ»:

Այսինքն՝ օրենքում խոսք չկա ՏԻՄ-ի մասին և Երևանի քաղաքապետարանին՝ որպես ՏԻՄ, չի կարող տրվել լրատվամիջոցներին հավատարմագրելու լիազորություն:

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել կառավարության կոմիտեի նիստ և առաջին երկու առաջարկները մերժվել են:

Ավագանու նիստերը բոլորի համար բաց դարձնելու հակափաստարկը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից շատ տեխնիկական էր՝ դահլիճը փոքր է:

Լրատվամիջոցների դռնբաց մասնակցությունը ևս մերժվեց իրավականորեն ամրագրել. քանի որ ըստ քաղաքապետի դե ֆակտո նրանք մասնակցում են: Նա նշեց, որ շուտով Երևանի ավագանու նիստերի դահլիճում լինելու են ձևափոխություններ և առանձնացվելու է հատուկ տեղ լրատվամիջոցների համար, որը կապահովի տեսանելիություն նաև դեպի դահլիճ (ԱԺ-ի պես): Ստիպված էի պարոն քաղաքապետին և ներկաներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք չենք առաջնորդվում բարի թագավորների սկզբունքով և դե յուրե ամրագրումը ունի ինստիտուցիոնալ նշանակություն:

Երրորդ առաջարկն ընդունելի էր և համաձայնեցին, որ լրատվամիջոցները կարող են լուսաբանել Երևանի քաղաքապետարանի աշխատանքները առանց հավատարմագրման և միայն անձը ու լրատվամիջոցը հաստատող փաստաթղթով:

Նիստերը բոլոր մասնակիցների համար բաց դարձնելու առաջարկը մեծապես կնպաստեր տեղական ժողովրդավարության բարձրացմանը: Ավագանու աշխատանքները պետք է հասանելի լինեն համայնքի բոլոր բնակիչներին և այն անձանց, ովքեր հետաքրքրված են համայնքի խնդիրներով: Բայց Երևանի քաղաքապետի դիրքորոշումը ցավոք տեղավորվում է միայն տեխնիկական խնդիրների լուծման անհնարինության շրջանակներում, ինչը, ըստ ինձ, բարեփոխումները արգելակող մտածողություն է և մոտեցում»,- նշված է նրա հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

18:16 18.06.2025

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

18:10 18.06.2025

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […] ...

SHANTNEWS

18:00 18.06.2025

SHANTNEWS

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

17:51 18.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

17:39 18.06.2025

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

Հունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

17:24 18.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

Բացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...

BACK_TO_TOP