14:20 02.05.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով սկսված դատաքննության սկզբում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել մեղադրյալ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Պաշտպանները խնդրեցին դատարանին հետաձգել դատական նիստը, որպեսզի մեղադրյալը ևս կարողանա մասնակցել:
Հիշեցնենք` այսօրվա դատական նիստին նա ներկա չէ, քանի որ քաղաքացիական հիվանդանոցում բուժում է ստանում:
Պաշտպանական կողմը նշեց նաև, որ Մանվել Գրիգորյանը հետաքրքրված է ներկայանալ նիստին և դիրքորոշում հայտնել իր խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը:
Պաշտպան Կարեն Քամալյանը միջնորդեց դատական նիստերն անցկացնել դռնփակ, քանի որ դատաքննության ընթացքում պարբերաբար հրապարակվելու են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, մասնավորապես Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների գոտի ուղարկված ռազմական ուժի, մեքենաների, զենք-ռազմամթերքի ու սննդամթերքի մասին:
Նախագահող դատավորը նկատեց, որ նախնական դատական նիստի ժամանակ չեն հրապարակվելու ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այլ միայն խափանման միջոցի հարց է քննվում առայժմ: Երբ հերթը հասնի բուն դատաքննությանը, ապա այդ միջնորդությունը կքննարկվի:
Պաշտպան Լևոն Բաղդասարյանը թվարկեց Մանվել Գրիգորյանի բոլոր հիվանդությունները` թոքի քաղցկեղ, շաքարային դիաբետ, հիշեցրեց, որ նա Արցախի հերոս է, ունի անչափահաս երեխա և խնդրեց փոխել նրա կալանքը, որպեսզի Մանվել Գրիգորյանը դատարանում խոսելու հնարավորություն ունենա: Մեղադրանքը պաշտպանող կողմն առարկեց միջնորդության դեմ այն հիմնավորմամբ, թե առկա է հիմնավոր կասկած, որ նա կխուսափի դատաքննությունից, հատկապես այն հանգամանքը նկատի ունենալով, որ պաշտպաններն անընդհատ նշում են` Մանվել Գրիգորյանը բուժման կարիք ունի Ֆրանսիայում:
«Խափանման միջոցը ընտրված է ճիշտ, միայն այդ խափանման միջոցի պայմաններում է հնարավոր անցկացնել արդար դատաքննություն»,- ասաց մեղադրող Վահե Դոլմազյանը:
Մեղադրողը նաև նշեց, որ իրենց տեղեկություններով Մանվել Գրիգորյանը բազմիցս հրաժարվել է սնվել շաքարային դիաբետին համապատասխան սննդակարգով: Բացի այդ, նա տնից ստացել է հանձնուք, որը չի պարունակել շաքարային դիաբետին հատուկ սննդամթերք: Նա հրաժարվել է նաև տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, կալանքի տակ չէ, նրա նկատմամբ ընտրված է որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին:
«Մանվել Գրիգորյանն այս պահին հիվանդանոցում օրական ստանում է չորս սիստեմա` յուրաքանչյուրը մեկուկես ժամ տևողությամբ և ներարկումներ,- հիշեցրեց պաշտպան Կարեն Քամալյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց «Նաիրի» ԲԿ-ի տեղեկանքն այն մասին, որ Մանվել Գրիգորյանը չի կարող մասնակցել դատական նիստին` առողջական վիճակից ելնելով: Պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց արտագնա դատական նիստ անել հիվանդանոցում և լսել իր պաշտպանյալի կարծիքը:
Դատարանը դա գնահատեց որպես ժամանակավրեպ միջնորդություն և թողեց առանց քննության: Պաշտպանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության մասին որոշում կայացնելու և պաշտպանին նաև ժամանակ տվեց ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելու համար:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...