Ավան վարչական շրջանում 2018թ. ապրիլի 22-ին արձանագրված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանքներ են առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+22.09 oC

Ավան վարչական շրջանում 2018թ. ապրիլի 22-ին արձանագրված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանքներ են առաջադրվել

15:31 02.05.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով հարվածել և վնասել քաղաքացիների ավտոմեքենաները, ինչպես նաև՝ խոչընդոտել «Հանրային Ռադիո»-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը։

Մինչդատական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, զանգվածային անկարգություններին մասնակից անձանցից երեքի ինքնությունը: Նրանցից մեկը Ավան վարչական շրջանի կրթության և սպորտի բաժնի ավագ մասնագետ Ա. Գասպարյանն է՝ ծնված 1983թ., մյուսը՝ նույն վարչական շրջանի աշխատակազմի ԵՀՀ բաժնի առաջին կարգի մասնագետ Կ. Տոնոյանը՝ ծնված 1985թ., իսկ երրորդը՝ Երևանի քաղաքապետարանի ՀԿՊԾ  տարածքային երկրորդ բաժնի առաջատար մասնագետ Է. Պետրոսյանը՝ ծնված 1985թ.:

Նախաքննության տվյալներով՝ նշված օրը «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության կողմից Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվել է բողոքի ակցիա՝ զուգորդված խաղաղ հավաքի իրականացմամբ։

Կազմակերպված խաղաղ հավաքներին մասնակցելու և հավաքված անձանց ազատ տեղաշարժման իրավունքները սահմանափակելու, Երևան քաղաքի Կենտրոն ուղևորվող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ՝ 2018թ. ապրիլի 22-ին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի և Աճառյան 2-րդ փողոցի խաչմերուկում՝ «Ֆորդ» ավտոսերվիսի մոտ, կազմակերպվել են բռնությամբ և ջարդով զուգորդված, զանգվածային անկարգություններ, որի ընթացքում, մասնակիցների ինքնությունները թաքցնելու, հասարակության անդամների մոտ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, զանգվածային անկարգության մասնակիցներին բաժանվել են բժշկական դիմակներ և մահակներ, դիտավորությամբ վնասվել են քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաներ, ինչպես նաև խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զանգվածային անկարգությունները լուսաբանելու նպատակով դեպքի վայր է մեկնել «Հանրային Ռադիո» ընկերության լրագրող Վրույր Թադևոսյանը և իր մոտ գտնվող «IPad Air 2» մոդելի պլանշետով սկսել է իրականացնել ուղիղ հեռարձակում դեպքի վայրից:

Զանգվածային անկարգության մասնակիցները, տեսնելով, որ ուղիղ եթերով լրագրողը հեռարձակում է իրենց գործողությունները, պահանջել են, որ նա դադարեցնի տեսանկարահանումը: Լրագրողն իր մասնագիտական գործառույթները շարունակելու համար ներկայացել է որպես լրագրող և հրաժարվել կատարել նրանց պահանջը, ինչին ի պատասխան՝ զանգվածային անկարգության մասնակիցները քաշքշուկ են ստեղծել, որի ընթացքում գործով չպարզված անձինք վերցրել են նրա պլանշետը և բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-164-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Է. Պետրոսյանին և Կ. Տոնոյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը 3 մեղադրյալների մասով անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

12:32 18.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

12:23 18.06.2025

IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքը

Իրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...

Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել

12:12 18.06.2025

Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...

SHANTNEWS

12:00 18.06.2025

SHANTNEWS

Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

11:48 18.06.2025

Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը

11:39 18.06.2025

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը

Պերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...

BACK_TO_TOP