19:15 03.05.2019
Ինչպես հայտնի է, ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց և ընդունվեց ներկրվող ցեմենտի վրա պետտուրք տարածելու վերաբերյալ նախագիծը: Նախագիծը բուռն քննարկումների, բանավեճերի թեմա դարձավ հատկապես խորհրդարանական երկու խմբակցությունների՝ «Իմ քայլ»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև:
Լրագրողներն այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին հիշեցրել են առաջացած խնդիրների մասին՝ հավելելով, որ ի վերջո նախագծի հեղինակը հենց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է, այսինքն՝ ստացվում է, որ «կռիվը» հենց այդ նախարարությունն է գցել.
«Մենք այդ նախաձեռնությունը ցուցաբերել ենք, որպեսզի պաշտպանվեն տեղական արտադրողները՝ ի սկզբանե չտարանջատելով կլինկերի կամ ցեմենտի համար տուրքը: Մտածում էինք, որ խոսքն առավելապես վերաբերում է ցեմենտ արտադրողներին: Հետո հասկացանք, որ 100-ը գերազանցող աշխատատեղեր կան նաև այն ընկերություններում, որոնք կլիներից ցեմենտ են արտադրում՝ կատարելով որոշակի արտադրական ծախսեր, պահելով աշխատողներ, վճարելով աշխատավարձեր: Բնականաբար, եթե կիրառվեր հարկի, տուրքի նույն դրույքաչափը, ապա նրանք միանգամից կփակվեին»,- ասել է նախարարը:
Տիգրան Խաչատրյանը հիշեցրել է, որ խորհրդարանում առաջին քննարկման ժամանակ որոշվել է նախագիծն ընդունել առանց այդ կետի: Աշխատանքները շարունակվում են, չի ցանկանում եզրակացություններ կամ ենթադրություններ անել.
«Ուզում եմ վստահեցնել, որ եթե պարզվի, որ իրենց հավասար պայմաններում պահելու համար պետք է կլինկերի որոշակի տուրքի կիրառում, ապա եզրակացությունը կլինի դա: Եթե պարզվի, որ այդպիսի տուրքի կիրառությունն անմրցունակ, անհավասար պայմանների մեջ կդնի էդ փոքր արտադրողներին և իրենք շուկայից դուրս կգան՝ աշխատատեղերը փակելով, համապատասխանաբար որոշում կկայացվի, որ չի կիրառվելու: Ուզում եմ հիմա առաջ ընկնող եզրակացություններ չանել, կսպասենք, աշխատանքային մի քանի քննարկումներ են լինելու, կավարտվեն, նոր որոշումը ձեզ հայտնի կդառնա»,- հավելել է նախարարը:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...