Քրեական հետապնդման է ենթարկվել 277 պաշտոնատար անձ. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+15.91 oC

Քրեական հետապնդման է ենթարկվել 277 պաշտոնատար անձ. ՔԿ

15:30 07.05.2019

Քննչական կոմիտեն այս տարի քննել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 720 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 364 մարդ, որից 68-ին դատի են տվել: Նրանցից մեկը գտնվել է կալանքի տակ: Նշված 720 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 277 պաշտոնատար անձ, այսինքն՝ որպես մեղադրյալ ներգրավված անձանց 76,0 %-ը: 36 մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Այս մասին հայտնել է ՔԿ-ն՝ հրապարակելով 2019 թվականի առաջին եռամսյակում կոմիտեում և ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքների հիմնական ցուցանիշները:

Նկատենք, որ քննված 720 գործերով պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով միայն կոմիտեի դեպոզիտային հաշվին 01.01.2018թ. դրությամբ մուծվել է 176.019.482,3 դրամ, 01.01.2019թ. դրությամբ` 1.130.123.244,6 դրամ, 06.05.2019թ. դրությամբ` 1.576.755.700 դրամ:

Ամփոփման մեջ նաև նշվում է, որ չնայած կատարված զգալի աշխատանքներին՝ արդյունքները բավարար չեն և 2019թ. հաջորդող ժամանակահատվածներում կոմիտեն հանցավորության դեմ պայքարում զգալի աշխատանք ունի:

Աճի ծավալը  ցույց տալու  համար որպես օրինակ ներկայացվել է երկու համեմատություն՝

1. 2018թ. առաջին եռամսյակում Երևան քաղաքի քննչական վարչությունում և ենթակա վարչական ութ շրջանների քննչական բաժիններում քննվել է 3.109, բոլոր 10 մարզերի քննչական վարչություններում՝ 2.429, զինվորական քննչական գլխավոր վարչության բոլոր ստորաբաժանումներում՝ 1.976 գործ, այսինքն՝ աճն այնքան մեծ է, որ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում քննչական երեք միավորներից յուրաքանչյուրի վարույթում քննված գործերի քանակը,

2. 2017թ. առաջին կիսամյակում կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 10.526 գործ, իսկ 2018թ. առաջին կիսամյակում՝ 12.622, այսինքն՝ 2019թ. առաջին եռամսյակում 2017թ. կիսամյակի համեմատությամբ ավել է քննվել 353, իսկ 2018թ. առաջին կիսամյակի համեմատությամբ պակաս է քննվել 2.096 գործ,

• 2019թ. փոխանցված 4776 քրեական գործերով ՀՀ-ում գործող 4 փորձագիտական հիմնարկներում նշանակված է եղել 1001 փորձաքննություն, որից 635-ով եզրակացությունները դեռ չեն ստացվել,

• քրեական գործերով մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը աճել է 6,2 գործով և կազմել 23,1, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ յուրաքանչյուր քննիչ ամսվա կտրվածքով 2 քրեական գործ է ավել ընդունել վարույթ,

• եթե քննարկվող ժամանակահատվածում վարույթի գործերն աճել է 3.251-ով, ապա 2019թ. երկրորդ եռամսյակ փոխանցված գործերի քանակը համաչափորեն չի աճել, ավելին՝ նվազել է և փոխանցված գործերի քանակային տարբերությունը կազմել է 1.648,

• քննված քրեական գործերից 2.243-ի կամ 20,6 %-ի նախաքննությունն ավարտվել է (2018թ.- 1.646 կամ 21,5 %), այսինքն` ավարտված քրեական գործերի տեսակարար կշիռը տոկոսային հարաբերությամբ նվազել է 0,9 %-ով, բայց բացարձակ թվերով աճել է 597-ով,

• ըստ ընթացքը լուծված գործերի` արտադրողականությունը կազմել է 5.182 կամ 47,6 % (2018թ.- 3.579 կամ 46,9 %), այսինքն` ընթացքը լուծված գործերի տեսակարար կշիռն աճել է ինչպես տոկոսային հարաբերությամբ՝ 0,7 %-ով, այնպես էլ բացարձակ թվերով՝ 1.603-ով,

• 29.04.2019թ. դրությամբ կոմիտեի բոլոր ստորաբաժանումների վարույթում քննվում է 6.464 քրեական գործ,

• լրացուցիչ քննության վերադարձված գործերի քանակը նվազելով 7-ով՝ կազմել է 22, ինչը վկայում է քննության որակի բարձրացման մասին,

• քննիչները ձերբակալել են 240 անձի,

• կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան է ներկայացվել 263 միջնորդություն, որից 21-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրաված անձանց վերաբերյալ: 231 միջնորդություն  բավարարվել է, որից 21-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրաված անձանց վերաբերյալ (առանց 327-րդ հոդվածի՝ 210 միջնորդություն),

• խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար 1.024 միջնորդություն է ներկայացվել դատարաններ, որից 967-ը բավարարվել է,

• մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումներ ստանալու թույլտվության համար 3.600 միջնորդություն է ներկայացվել դատարաններ,

• քննվել է 2019թ. կատարված սպանության և փորձերի 14 դեպք, որից 11-ը բացահայտվել է,

• ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով 114 մեղադրյալ զորակոչվել է զինված ուժեր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP