Փաշինյանի պաշտոնավարման օրոք տասնյակ հազար քաղաքացիների աշխատավարձեր են բարձրացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Փաշինյանի պաշտոնավարման օրոք տասնյակ հազար քաղաքացիների աշխատավարձեր են բարձրացվել

11:43 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք Հայաստանում մի շարք փոփոխություններ են եղել՝ զինվորականների սննդակարգից մինչև զինտեխնիկայի ձեռքբերում, կենսաթոշակների բարձրացումից ստվերի կրճատում: Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը թվեր ու փաստեր է հնչեցնում: Ներկայացնում ենք Նոր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների երրորդ տասնյակը:

  1. Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը: Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարն աճել է երեք անգամ, ընդհանուր առմամբ, ավելացել է թվով շուրջ 2 600 դասախոսների աշխատավարձ:
  2. Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են միջինը 16 տոկոսով, մայիսին կբարձրանան Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձերը՝ միջինը 27 տոկոսով:
  3. Բնության պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40 տոկոսով, որոշ դեպքերում՝ 100 տոկոսով բարձրացվել են շուրջ 530 աշխատակիցների աշխատավարձերը: Զվարթնոց ավիաօթերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերազինվել է եղանակի ստացման համակարգը, 30 տոկոսով բարձրացվել են 39 աշխատակիցների աշխատավարձերը, 100 տոկոսով աճել է շահութաբերությունը:
  4. Ներդրվել է ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձրատրության բնագավառում նոր՝ ամսական պարգևատրումների համակարգ, որի արդյունքում 2019 թ. հունվար, փետրվար, մարտ ամիսների համար վճարվել է պաշտոնային դրույքաչափերի՝ համապատասխանաբար 27.7, 25.8, 25.03 չափով պարգևավճարներ, ներդրվել է աշխատանքի արդյունավետության գնահատման նոր համակարգ, համաձայն որի՝ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործում արդյունավետ ակտիվություն ցուցաբերած ոստիկանները կարող են ստանալ ամսական աշխատավարձը 2-3 անգամ գերազանցող պարգևավճար: Փաշինյանը հիշեցրեց՝ դեռ Հանրապետության հրապարակում խոստացել է, որ նրանց աշխատավարձերը կաճեն: ԱԱԾ-ում աշխատավարձերն աճել են 30 տոկոսով, Պետական կառավարման մարմիններում տեղի է ունեցել վճարումների ավելացում՝ հայտնի պարգևատրումների միջոցով:
  5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծնվելու դեպքում եռապատկվել է ՝ 50 հազարի փոխարեն դառնալով 150 հազար:
  6. Կառավարության ընդունած որոշման արդյունքում՝ 2020 թ. սկսած ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 100 անձինք կստանան մինչև 150 հազար դրամ աջակցություն, օրենսդրական փոփոխության արդյունքում՝ թրաֆիքինգի զոհ ճանաչված անչափահասները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 250 հազար դրամի չափով:
  7. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ ՀՀ առևտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզիկական անձանց՝ ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերն ու տուգանքները, արդյունքում մինչ օրս ներվել է շուրջ 20 հազար վարկառուի տույժ ու տուգանք՝ 11․5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:
  8. Մաքրվել է շուրջ 125 000 վարկառուների վարկային պատմություն, ովքեր մինչև 50 հազար դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին կամ հանդիսանում էին համավարկառու կամ երաշխավոր:
  9. Կառավարության նախաձեռնությամբ՝ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններում տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկեր:
  10. Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել 49 ընկերության, որից 15-ը ստացել է նաև ԱԱՀ հարկի հետաձգման արտոնություն:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP