21:54 08.05.2019
Վարչապետը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու են զինվորների ծնողները շարունակում ծանրոցներ ուղարկել: Վարչապետը խնդրին անդրադարձավ խորապես, նշելով, որ կան մեխանիզմների խնդիրներ:
«Այդ հարցով ես հրավիրել եմ գլխավոր շտաբի պետին՝ ասելով, որ այսպիսի խնդիր եմ դնում, կարո՞ղ եք լուծել խնդիրը: Ասել են` խնդիր չկա, կլուծենք: Դրանից մի 10 օր հետո լուր եմ ստացել, որ սպաները մտնում են զորամասեր, խուզարկում են, և ծնողների ուղարկածները առգրավում են զինվորների մոտից: Այսինքն հանձնարարականը այլ կերպ է կատարվել: Դրանից հետո ես գնացել եմ դիրքեր, ասել եմ բերեք զինվորների ուտելիքը: Դա ես անձամբ կերել եմ: Արդյունքում՝ ինձ վատ եմ զգացել, և հանձնարարել եմ այդ ուտելիքները հանել շրջանառությունից: 2-3 ամիս հետո արձանագրում եմ, որ չեն հանել դեռևս շրջանառությունից»:
Վարչապետը նշեց, որ ներքնազգեստների խնդիրը լուծելու համար էլ, որպեսզի բացառեին կոռուպցիոն ռիսկերը, բոլոր ընկերություններին հրավիրել էին միաժամանակ և զրուցել էին տեսախցիկների ներքո:
«Այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ մեր զինվորները ապահովվում են բարձրորակ վարտիքներով ու շապիկներով»:
Հիմա փորձարկման շրջանում նոր կոշիկն է։ Առաջին տպավորությունը դրական է եղել, բայց կան բողոքներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Վարչապետը նշեց, որ խնդիր կա նաև համազգեստի հետ: Համազգեստում ցանկանում են ավելացնել բամբակի բաղադրիչը: Ավելի տաք շրջաններում ծառայողների համար էլ գուցե և լինեն համազգեստի ամառային՝ կարճաթև տարբերակներ:
Վարչապետն անդրադարձավ նաև պայմանագրային զինծառայողներին: Նրանք դիրքեր բարձրանալուց առաջ առևտուր են անում խանութից ու մթերքը տանում դիրքեր։ Վարչապետը հանձնարարել է պարզել՝ ինչ են գնում խանութից և այդ մթերքով ապահովել զինվորներին, որ այլևս խանութներից չանեն առևտուրը: Սննդի մեջ էլ ավելացվել է լավաշ, մեղր, սեզոնին՝ վարունգ, լոլիկ:
Իսկ ծանրոցների հարցն անհատական է, վստահեցրեց վարչապետը։
«Օրինակ՝ սնիկերս չենք տալիս, բայց քաղցրավենիք տալիս ենք: Ծխախոտի հարցը կա: Զինվորների բավարարումները պատրաստվում ենք բարձրացնել»:
Վարչապետը նշեց, որ այսօր էլ կան բանակում յուրացնողներ, և քրեական գործեր են հարուցվել:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...