13:54 10.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Դասո սիստեմս»-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները:
«Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին»,- ասել է Հանրապետության նախագահը և հավելել. «Նախ և առաջ՝ բացահայտել երկրի կրթական հատվածը, քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործելու համար պետք է ունենանք ճիշտ կրթական համակարգ: Ես համոզված եմ, որ մեր շուրջն ունենք տաղանդավոր մարդիկ: Մենք Խորհրդային միությունից ժառանգել ենք բավականին լավ կրթական համակարգ, մասնավորապես՝ բնական գիտությունների ոլորտում»:
Նախագահի խոսքերով՝ Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, հայերն ամենուր են, և սա ևս կարևոր առավելություն է:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հրավերի համար՝ «Դասո սիստեմս» ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենը մասնավորապես ասել է.
«Մեծ պատիվ է լինել այստեղ: Այցի ընթացքում ուզում ենք հասկանալ, թե որոնք են այն ոլորտները, որտեղ կարող ենք աշխատել: Մարդիկ են ապագայի բանալին, ամեն բան սկսվում է մարդկանցից, այդ իսկ պատճառով մենք այդքան հետաքրքրված ենք՝ բացահայտելու Հայաստանի կրթական համակարգը և տեսնելու, թե ինչպես կարող ենք մեր նպաստը բերել նոր սերնդի կրթության գործում, ինչը, ի վերջո, մեծ ներդրում է՝ ուղղված ավելի լավ ապագա ունենալուն: Ապագան հնարավորություն է, այլ ոչ թե սպառնալիք: Տեխնոլոգիաներն ապագայում կարող են հիանալի գործիք լինել, եթե դրանք ճիշտ օգտագործվեն»:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում անցկացնելիք ժամանակն ընկերության ներկայացուցիչներին թույլ կտա բացահայտելու մեր երկրի հնարավորությունները, կրթական և գիտական ներուժը: «Այս ամենը ձեզ կտա ընդհանուր պատկերացում և հնարավորություն՝ ծրագրելու, թե ինչ կարող ենք անել»,- ընդգծել է Հանրապետության նախագահը:
«Դասո սիստեմս»-ը գործում է«Dassault Group» ֆրանսիական հանրահայտ ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի և այլ բնագավառներում:
Միջազգային խոշորագույն այս ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 140 երկրներում:
18:06 02.07.2025
32-ամյա երիտասարդը հետախուզվում էր թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Նոր Խարբերդի 20-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են ներկայացրել 32-ամյա մի երիտասարդի, որը հունիսի 12-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Երևանի բնակիչ 32-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
17:54 02.07.2025
Սրբուհի Գալյանը Շվեյցարիայից ժամանած ուսանողներին է ներկայացրել Արդարադատության նախարարության գործունեությունըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի ուսանողների հետ: Ողջունելով ուսանողներին՝ Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց այցի ու արդարադատության ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Սրբուհի Գալյանը ուսանողներին ծանոթացրել է նախարարության, որպես արդարադատության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի գործունեությանը՝ անդրադառնալով քրեակատարողական և պրոբացիայի, հակակոռուպցիոն, դատական և իրավական, մարդու իրավունքների […] ...
17:47 02.07.2025
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ: Ստանձնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբեւէ: ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է […] ...
17:41 02.07.2025
Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու․ Յամալ«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, որոնք մասնակցել են թիմի նոր մարզաշապիկի ներկայացմանը, պատասխանել են լրագրողների հարցերին: Թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալն էլ հանդես է եկել հետաքրքիր հայտարարություններով: «5 տարի հետո ես ընդամենը 22 տարեկան եմ լինելու: Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու», – Յամալի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» կայքը: Ըստ իսպանական մամուլի՝ Յամալը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու […] ...
17:36 02.07.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծինԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 2-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որեւէ բովանդակային փոփոխություն չի կատարվել: Օրենսդրական նախաձեռնությամբ կհստակեցվեն […] ...