13:23 13.05.2019
Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»: Այս մասին РБК ТВ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սակայն այդ հեղափոխության ժամանակ, միևնույնն է, անհրաժեշտ էր գումար ծախսել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է:
«Ես կարող եմ ձախողել, բայց ժողովուրդը կհաջողի». Նիկոլ Փաշինյան
«Մենք հեղափոխության վրա ծախսել ենք մոտավորապես 200 հազար դոլար: Որտեղի՞ց հայտնվեցին այդ գումարները: Ժողովրդից: Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ, և աշխարհի բոլոր երկրներից հայերը, ընդ որում, մեծամասնությունը՝ Ռուսաստանից, մեզ գումար էին նվիրում: Մենք ծախսեցինք այդ գումարը, և հեղափոխության ընթացքում ամեն շաբաթ մենք հրապարակում էինք հաշվետվություն, թե որքան գումար ենք ծախսել և ինչի վրա»,- պատմել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքերով՝ նման մոտեցումը հեղափոխականներին թույլ տվեց այս կամ այն շրջանակների առաջ «պարտքի զգացում» ունենալ:
«Ահա այս պատճառով է, որ ես ու մեր կառավարությունը որևէ ստվերային պարտավորություն չունենք ոչ մի անձի կամ կազմակերպության նկատմամբ»,- ասել է վարչապետը:
Նա նշել է՝ հեղափոխության արդյունքում Հայաստանում իրավիճակն այնպես է փոխվել, որ այժմ «որևէ մենաշնորհ» չկա:
«Սիրո հեղափոխության» հաղթանակի ևս մեկ կարևոր պայման էլ, ըստ Փաշինյանի, սոցիալական կայքերի ի հայտ գալն էր:
«2009 թ., երբ ես բանտից դուրս եկա, տեսա, որ կա YouTube, կա Facebook ու Twitter: Ու ես սկսեցի հասկանալ, որ ընդդիմադիր գործչի համար կա այդ կոմունիկացիաներն օգտագործելու հնարավորություն: Երբ ես պատգամավոր դարձա, իմ ելույթները հրապարակում էի ֆեյսբուքյան ու յութուբյան իմ էջերում: 2016 թ. իմ բոլոր ելույթները՝ միասին վերցրած, 10-15 մլն դիտում ունեին: Աշխարհում 10 մլն հայ է ապրում: Դա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ասել՝ ցանկացած հայ թեկուզ մեկ անգամ դիտել է իմ ելույթը»,- պատմել է Փաշինյանը:
Հայաստանում «Սիրո հեղափոխությունը» սկսվել է 2018 թ. ապրիլի 13-ին:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...