Հայկական հեքիաթ-մուլտֆիլմերը կներկայացվեն Տրետյակովյան պատկերասրահում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    395.10
  • RUBLE
    4.19
  • 420.39
WEATHER
+25.09 oC

Հայկական հեքիաթ-մուլտֆիլմերը կներկայացվեն Տրետյակովյան պատկերասրահում

13:30 18.05.2019

Հայտնի հայ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերը կցուցադրվեն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Այցելուներին կներկայացվեն «Շունն ու կատու» (1938), «Մի կաթիլ մեղր», «Փարվանա լճի լեգենդ», «Ձախորդ Փանոս» մուլտիֆիլմերը, որոնք նկարահանել են հայտնի հայ անիմատորներ Լև Ատամանովը (Լևոն Ատամյան), Արմեն Միրաքյանը, Ստեփան Գալստյանը, ինչպես նաև Վալենտին Պոդպոմոգովը:

Մայիսի 25-ին նախատեսված սեանսը կներկայացնի «Սոյուզմուլտ» մշակութային ծրագրերի մուլտֆիլմերի բաժնի ղեկավար Պավել Շվեդովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի միջոցառումները

13:43 18.04.2024

Բորելը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում դեէսկալացիայի միջոցառումները

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և դեէսկալացիայի հնարավորությունները։ «Հեռախոսազրույց ունեցանք ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների վերաբերյալ: Մենք երկուսս էլ կիսում ենք դեէսկալացիայի ուղղությամբ միասին աշխատելու և լավագույն ելքը […] ...

ՌԴ-ն Հայաստանից տվյալներ է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» վերաբերյալ․ Զախարովա

13:34 18.04.2024

ՌԴ-ն Հայաստանից տվյալներ է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» վերաբերյալ․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում այն ​​բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին տեղեկությունները, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախկինում Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, հաշվի առնելով այս գործոնների համադրությունը՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի […] ...

TikTok-ը Կիևի խնդրանքով արգելափակել է «քարոզչություն տարածող» 24 ալիք

12:53 18.04.2024

TikTok-ը Կիևի խնդրանքով արգելափակել է «քարոզչություն տարածող» 24 ալիք

TikTok սոցիալական ցանցը Ուկրաինայի խնդրանքով արգելափակել է իր տարածքում «ապատեղեկատվություն տարածող  24 ալիք»։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնը։ «Արդեն արգելափակվել են 24 ալիքներ, որոնք խթանում էին ռուսամետ նարատիվները», – ասվում է կենտրոնի Telegram ալիքում: Գերատեսչությունում հավելել են, որ ալիքների արգելափակման աշխատանքները կշարունակվեն։ ...

Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

12:07 18.04.2024

Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Թոմ Մըքքլինթոքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիշում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագությունները՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնգրեսականն այդ մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսում անցկացված միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։ «Մենք հիշում ենք […] ...

Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է վարչակազմը. Բրեդ Շերմանը հայտարարել է Ադրբեջանին տրվող օգնությունների կրճատման անհրաժեշտության մասին

11:56 18.04.2024

Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է վարչակազմը. Բրեդ Շերմանը հայտարարել է Ադրբեջանին տրվող օգնությունների կրճատման անհրաժեշտության մասին

Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակը X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ժամանակ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը շեշտել է Արցախից բռնի տեղահանված հայերին օգնության ընդլայնման և Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունների կրճատման կարևորությունը: Նա հայտարարել է. «Դա իրական արդարադատություն չէ: Իսկական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ կարող են […] ...

Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում չանտեսել նախազգուշացումները

11:43 18.04.2024

Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում չանտեսել նախազգուշացումները

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին նախաձեռնած և առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին»: Նա կոչ է արել Վրաստանի իշխանություններին չանտեսել նախազգուշացումները, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության նորմերին,  փոխանցում է «Ալիք մեդիան»: «Մենք խորապես մտահոգված ենք, որ այս օրինագիծը եթե ընդունվի, կխարանի քաղաքացիական […] ...

BACK_TO_TOP