23:35 18.05.2019
Մինաս Ավետիսյանի Ջաջուռում գտնվող թանգարանը հատուկ Թանգարանային գիշերվա համար ցուցադրությունը համալրել է նկարչի բնօրինակ երկու աշխատանքներով, որոնք մինչ այժմ գտնվել են Հայաստանի սահմաններից դուրս։ Այսօրվանից գործում է նաև նոր ցուցասրահ՝ Մինասի անձնական իրերի անկյունը։ Ցուցասրահ, որտեղ ոչ թե արվեստի գործեր են, այլ իրեր, որոնք պատմում են հեղինակի մասին։ Մինասի ներկերը, 1972-ին արվեստանոցում բռնկված հրդեհից փրկված վրձիններն ու անձնական այլ իրեր նկարչի ընտանիքը թանգարան է տեղափոխել։
Յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, դրանք ընտանիքի հիշողությունն են, իսկ այցելուներին կարող են օգնել Մինասին ավելի լավ ճանաչելու համար։
Սրճեփում դեռ սուրճի մնացորդ կա, մոխրամանում ՝ չորացած մոխիր, իսկ նկարչի ամենասիրելի կոստյումի վրա՝ ներկերի հետքեր։ Մինասի գրասեղանին իր սիրելի ռադիոընդունիչն է ու իր իսկ ձեռագրով գրված թղթի կտորը։ Քչերին է հայտնի, որ Մինասն իր զգացողություններն ու մտորումները միայն կտավին չէ, որ հանձնել է։ Նա նաև բանաստեղծություններ է գրել։ Պահպանված եզակի օրինակներից մեկում քննադատում է մարդկային ագահությունն ու նյութապաշտությունը։
Թանգարանային գիշերվա այցելուները Մինասի թանգարանում նրա կրկնօրինակ երկու կտավները տեսնելու հնարավորություն ունեն։ Դրանք ցուցադրվում են առաջին անգամ։ «Գյուղական բակ» կոչվող կտավը օրեր առաջ է նկարչի ընտանիքը վերադարձրել Տրետյակովյան պատկերասրահից։ Դրանք Մոսկվայում էին հայտնվել 30 տարի առաջ։ Իրենց արխիվների վերանայումից հետո պատկերասրահի տնօրինությունը դիմել էր Մինասի ընտանիքին նկարները իրենց նվիրելու խնդրանքով, բայց Մինասի որդին հակառակը՝ պահանջել է դրանք վերադարձնել։
«Անցած տարվա աշնանն էր, երբ Տրետյակովյան պատկերասրահում կողոպուտ եղավ: Ենթադրում եմ, որ դրանից հետո նրանց արխիվները վերանայեցին, զանգահարեցին մեզ ու առաջարկեցին նկարները նվիրել պատկերասրահին: Մենք էլ պահանջեցինք վերադարձնել: Պնդեցինք, որ պետք է աշխատանքները ետ գան Հայաստան: Ռուսական կողմն ուղարկեց։ Հավանաբար 1968-1969 թթ․-ի գործեր են»,- SHANTNEWS.am-ին ասել է Մինասի որդին՝ Արման Ավետիսյանը:
Վերադարձված նկարներn ընտանիքի անձնական արխիվում են։ Դրանցից միայն մեկն է թանգարանում ժամանակավոր ցուցադրության հանվել։ Մյուսը՝ նկարչի որդին է նշում, Մինասի անավարտ գործերից է։ Ցուցադրվող կտավում ևս նկարիչը ինչ-որ բան չի հասցրել ավարտել։
Թանգարանային գիշերվա համար ևս մեկ բնօրինակ աշխատանք էլ էլի Ռուսաստանից է վերադարձվել թանգարան։ Ռուս անհատ նմուշահավաքներից մեկը համաձայնել է իր հավաքածուում գտնվող Մինասի «Ջաջուռի աշուն» կոչվող կտավը ժամանակավոր ցուցադրության ներկայացնել։
Այժմ Մինասի տուն-թանգարանում բնօրինակ 10 կտավ ու մեկ որմնանկար կա։ Իսկ նկարչի դեռ չցուցադրված շատ գործեր աշխարհի տարբեր երկրներում կան։ Մինասի ընտանիքը դրանց ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու ծրագրեր ունի ոչ միայն Թանգարանային գիշերվա օրը։
18:07 22.07.2025
Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ ԿալլասԵվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...
17:52 22.07.2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...
17:40 22.07.2025
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...
17:27 22.07.2025
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...
17:15 22.07.2025
Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...