18:15 18.05.2019
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուզբեկստանից ժամանած մեր հայրենակիցներ։
Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակալի է համարել հայ համայնքի ներդրումը Ղազախստանի զարգացման գործում: «Շատ կարևոր է, որ դուք Ղազախստանի լավ քաղաքացի լինեք: Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանաք, թե ինչ կրոն ու մշակույթ եք ներկայացնում, պետք է հպարտությամբ ներկայացնեք հայ ազգը»,- նշել է Հանրապետության նախագահը:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ամենակարևոր ռեսուրսը ոչ թե բնական պաշարներն են, այլ մարդկային ռեսուրսը: Այս առումով, նա մեծապես կարևորել է սփյուռքի ներուժի օգտագործումն ու հայ ժողովրդի միասնական լինելը:
«Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է: Պետք է սովորենք միասին ապրել ու աջակցել իրար: Մենք քիչ ենք, սակայն մեկ ազգ ենք և պարտավոր ենք իրար աջակցել: Առաջնայինը մեր ազգային միասնությունն է: Հաջողության հասնելու այլ ուղի չկա: Սա հաջողության գրավականներից մեկն է»,– ասել է նախագահ Սարգսյանը:
Որպես հաջողության մյուս գրավական՝ Հանրապետության նախագահն առանձնացրել է ազնիվ ու նվիրված աշխատանքը:
Միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյանը կարևորել է նոր սերնդին բարձրակարգ կրթությամբ ապահովելը՝ որպես ավելի ամուր ու վստահելի ապագայի երաշխիք:
«Մենք ունենք հարստություն, դա մարդկային հարստությունն է, դա դուք եք և ձեր երեխաները: Ինձ համար շատ էական է հաջորդ սերունդը: Մենք դպրոցից սկսած պետք է կարողանանք երեխաներին ճիշտ կրթել: Որպես նախագահ՝ իմ պարտականությունն եմ համարում առաջնորդել ժողովրդին որոշակի հստակ տեսլականներով: Եվ տեսլականներից առաջինն այն է, որ երկրում երեխաների նկատմամբ ուշադրությունը պետք է լինի ամենաառաջնայինը: Վաղը հայրենիքը պաշտպանող զինվորն այսօրվա երեխան է: Որպեսզի նա կարողանա վաղը երկիրը պաշտպանել, պետք է ունենա ամենավերջին տեխնոլոգիան, քանի որ հրացանով չի պաշտպանելու, այլ դրոններով: Ու դրա համար պետք է ճիշտ կրթություն ստացած լինի: Հայաստանը ինքը պետք է արտադրի իր դրոնը: Իսկ որպեսզի դրոն արտադրի, պետք է ունենա բարձրորակ կրթական համակարգ՝ մանկապարտեզից մինչև համալսարան»,- նշել է նա:
Հանրապետության նախագահը հայտարարել է, որ 21-րդ դարը հայերի դարն է, և մենք ունենք հնարավորություն ու ներուժ՝ դառնալու հաջողակ ազգ:
Ելույթի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը լսել է հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին:
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...
21:57 02.07.2025
ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետԱյս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...