23:16 18.05.2019
«Թանգարանային գիշեր» համաեվրոպական նախաձեռնության ու Թանգարանների միջազգային օրվա առիթով այսօր մարդաշատ էին նաև Գյումրիի բոլոր թանգարանները։ Մինչև կեսգիշեր այցելուների և քաղաք ժամանած հյուրերի առջև բաց կլինեն եզակի էքսպոնատներ ունեցող ցուցասրահները։
Համաեվրոպական միջոցառման շրջանակներում այցելուներին տրվել էր թանգարաններ մուտք գործելու անվճար հնարավորություն, իսկ թանգարանների բակերում կազմակերպվել էին միջոցառումներ ու ցուցահանդեսներ։
«Ամեն ցուցանմուշ իր հատկությունն ունի, շատ զգուշությամբ ու խնամքով եմ մոտենում: Մենք ամեն տարի թարմացնում ենք դերասանի շորերը և շորերի վրա հատուկ նյութեր ենք անում, որ հագուստները միշտ թարմ մնան»,- ասում է Մհեր Մկրտչյան թանգարանի աշխատակցուհի Նինա Մարտիրոսյանը։
«Այստեղ այնպիսի անձնական բաներ կային, որ մենք չէինք տեսել: Օրինակ՝ նվագախմբի տղաների էդ փողային գործիքը, տակառիկը մենք միայն ֆիլմերում էինք տեսել, իսկ այսօր մեր աչքերով կարողացանք բնօրինակները տեսնել»,- նշում է Կուռթանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անուշ Ավագյանը:
Մարդաշատ էր նաև հարևանությամբ գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։ Հենց բակում բոլոր այցելուներին ու հյուրերին դիմավորում էին դհոլ-զուռնայով, իսկ ներսում թանգարանի աշխատակիցները գրանցում էին այցելուներին և ոգևորված նշում, որ այս տարին առանձնանում է այցելուների աննախադեպ թվով։
«Ալավերդի քաղաքից ենք եկել Գյումրի,մեր երեխաներին ենք էքսկուրսիա բերել: Այստեղ մեզ համար ամեն ինչ նոր է, հետաքրքիր, փորձում ենք բացահայտել մեր մեծերին ու Գյումրին»,- իր հիացմունքն է հայտնել Տաթևիկ Ճուղուրյանը:
Վարպետի տուն-թանգարանում օրվա առիթով կազմակերպվել էր նաև գեղանկարների ու քանդակների ցուցահանդես, այցելուները մեծ հետաքրքրությամբ էին նայում Իսահակյանի անձնական իրերն ու եզակի ցուցանմուշ դարձած կահ-կարասին և այն նոր նմուշները, որոնք այս տարի համալրել էին թանգարանում ցուցադրվող 1750 էքսպոնատների շարքը։
«Նոր ցուցանմուշները Վարպետի կոստյումն էր, ջրակայուն վերարկուն, փողկապը, վերականգնված գլխարկն ու Իսահակյանի մոր՝ Ալմաստի թանթանան»,- նոր ցուցանմուշներն է ներկայացնում Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:
«Ես գտա իմ բոլոր ընկերներիս՝ պոետներին, ու արեցի իրենց պորտրետները, ոչ թե ցիֆրավոյ դիջիթլ, այլ էն հին ֆիլմով պլյոնկով, հին ձևով էլ տպել եմ»,- պատմում է լուսանկարիչ Գերման Ավագյանը։
Ալեքպոլի կենցաղով ու գյումրեցիների ապրելակերպով հետաքրքրվածներն էլ հյուրընկալվել էին Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանում: 2500-ից ավելի ցուցանմուշների կողքին ավելացել էր ևս մեկը՝ 19-րդ դարասկզբի հայ կնոջ կրած տարազը։
«Վերջին ցուցանմուշը, որ համալրել է թանգարանի ցուցադրությունը՝ Եթովպիայից հայ կին էր, պարուհի էր, ով թանգարանին անցած տարի եկավ ու նվիրեց իր տատիկի տարազը»,- ասում է Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի գործադիր տնօրեն Սոնա Հարությունյանը:
21:18 06.07.2025
Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունըՆոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...
19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...