Անտարկտիդայում հալոցքի տեմպերն արագացել են. գիտնականներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

Անտարկտիդայում հալոցքի տեմպերն արագացել են. գիտնականներ

23:31 20.05.2019

Լոնդոնի համալսարանի գիտնականները հայտարարել են Անտարկտիդայում դիտվող հալոցքի հետևանքով ծովերի մակարդակի բարձրացման վտանգավոր միտման մասին: Այս մասին հայտնում է Phys.org-ը:

Հաղորդվում է, որ որոշ հատվածներում 122 մետր հաստություն ունեցող սառույցներ են հալվել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հալոցքն առավել ինտենսիվ է հատկապես Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով ողողված հատվածներում: Միևնույն ժամանակ, գիտնականները տեղեկացնում են, որ սառույցի հալման դեպքերը գրանցվում են ոչ միայն այս հատվածներում, այլև մայրցամաքի ոչ ափամերձ հատվածներում:

Մոտավոր հաշվարկներով՝ 1992 թվականից մինչև 2017 թվականը հալոցքի արագությունը մեծացել է մայրցամաքի 24 տոկոս տարածքում: Տաք ջրերի ազդեցության հետևանքով սառույցն այստեղ սկսել է 5 անգամ ավելի արագ հալչել: Մասնագետներն այս փոփոխությունը կապում են գլոբալ տաքացման հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողի

13:37 10.07.2025

Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողի

Արտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են Լոս Անջելեսի Ուիլմինգտոն շրջանում փլուզված թունելի բոլոր աշխատողներին։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «31 մարդ, բոլոր աշխատողները անվտանգ դուրս են բերվել թունելից կենդանի և անվնաս։ Անհետ կորածներ չկան», – ասվում է հրշեջ ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Թունելի փլուզումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ը

13:28 10.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ը

Երևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների […] ...

Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է իտալական ակումբ

13:20 10.07.2025

Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է իտալական ակումբ

Յուրի Ջորկաեֆի որդին՝ Օան Ջորկաեֆը տեղափոխվել է Իտալիայի Դ Սերիան ներկայացնող «Սանրեմեզե»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը շվեյցարական «Պարադիսոն» էր։ Օան Ջորկաեֆը 2024/25 մրցաշրջանում 16 խաղում խփել է 5 գոլ։ Կիսապաշտպանը խաղացել է նաև «Ռապերսվիլ-Յոնայում», «Կրինսում» ու «Սենտ Միրենում»։ ...

Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

13:07 10.07.2025

Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

Հուլիսի 4-ի գիշերը` ժամը 4-ին, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Սեբաստիայի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 22-ամյա երիտասարդի: Բաժնի մոտ ծառայողական մեքենայից իջեցնելիս նրա տաբատից ընկել է կպչուն ժապավենով չորս փաթեթ, ևս 19 փաթեթ […] ...

9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքին

12:59 10.07.2025

9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին […] ...

ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում․ Խաբի Ալոնսա

12:50 10.07.2025

ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում․ Խաբի Ալոնսա

Մադրիդիդ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո նշել է, որ թիմը դեռևս շատ բան ունի սովորելու: «Պետք է շատ դետալներ վերլուծենք: Այժմ մենք գիտենք, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք ուզում գնալ: Մենք պատրաստ ենք դրան: ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում: Այսօր մենք շատ […] ...

BACK_TO_TOP