Պետբյուջեի եկամտային մասը 62 մլրդ դրամով կգերակատարվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+17.09 oC

Պետբյուջեի եկամտային մասը 62 մլրդ դրամով կգերակատարվի

18:19 22.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բյուջետային հավելյալ միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր:

Իր խոսքում վարչապետը մասնավորապես նշել է.

«Արդեն հայտարարել եմ, որ այս տարի մենք պետական բյուջեի եկամտային մասի շուրջ 62 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, այսինքն՝ ոչ թե սպասում ենք, այլ վստահ ենք, որ առնվազն 62 մլրդ դրամով կգերակատարենք այս տարվա բյուջեի եկամտային մասը: Եվ ահա մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես պետք է տեղաբաշխել այդ հավելյալ բյուջետային միջոցները: Ըստ էության, մենք արդեն երեք հարցի վերաբերյալ որոշում կայացրել ենք: Այդ գումարներից հավելյալ 7 մլրդ դրամ կտրամադրվի ճանապարհաշինության ծրագրին: Մենք պայմանավորվել ենք, որ զինվորականների աշխատավարձերը հուլիսի 1-ից կավելանան, և այդ նպատակին կես տարվա համար կտրամադրվի 6,8 մլրդ դրամ, ուսուցիչների աշխատավարձերը պետք է բարձրացնենք և դրա համար այս տարի անհրաժեշտ կլինի 3,5 մլրդ դրամ: Մենք պետք է մնացած միջոցների մասով կայացնենք որոշումներ: Խոսքը մոտավորապես 45 մլրդ դրամի մասին է, որի շուրջ պետք է ճիշտ որոշում կայացնենք, թե ինչպես ծախսել այդ գումարը:

Ի՞նչ նկատի ունեմ ճիշտ որոշում ասելով: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ունենք համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ: Ուզում եմ ընդգծել, որ սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ արդեն իսկ արձանագրված համախառն ներքին արդյունքի աճը: Սա շատ հուսադրող ցուցանիշ է, ինչը մեզ հույս է տալիս, որ մենք ճիշտ վարվելու դեպքում կհասնենք այն ցուցանիշներին, որոնցով արդեն նաև վիճակագրորեն տնտեսական հեղափոխությունը կկարողանանք համարել մեկնարկած: Ինչո՞ւ է կարևոր. տնտեսագետները մեզ խորհուրդ են տալիս և քաղաքական թիմից, կառավարության ներկայացուցիչներից շատերի կարծիքն այն է, որ պետք է փորձել աշխատել այս գումարները ծախսել այնպիսի ուղղություններով, որոնք կխթանեն հետագա տնտեսական աճը: Որպես առաջնային այդպիսի ուղղություն՝ ընկալվում են կապիտալ ծախսերը, տնտեսությունը խթանող և այս ուղղության ու բովանդակության ծախսերը: Այնպես որ, սա իսկապես շատ լուրջ և նուրբ հարց է, ու մենք պետք է կարողանանք քննարկումների արդյունքում ճիշտ որոշում կայացնել, որովհետև դրանից է մեծապես կախված մեր տնտեսական զարգացման հետագա տեմպը»:

Այնուհետև պետական կառավարման մարմինների ղեկավարներն ըստ ոլորտների ներկայացրել են ներդրումային ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ու նախագծեր, որոնց շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում լրացուցիչ քննարկել առաջարկություններն ու իրականացնել ծրագրերի արդյունավետության գնահատում: Գործադիրի ղեկավարի խոսքերով՝ միջոցները պետք է ծախսել այնպես, որպեսզի դրանք ապահովեն տնտեսական էֆեկտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

23:00 02.07.2025

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

22:42 02.07.2025

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

22:25 02.07.2025

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

22:10 02.07.2025

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

22:07 02.07.2025

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

Էգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

21:57 02.07.2025

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

Այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...

BACK_TO_TOP