ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Մխիթարյանին աջակցության ակցիա իրականացնել Բաքվում կայանալիք եզրափակչում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+13.09 oC

ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Մխիթարյանին աջակցության ակցիա իրականացնել Բաքվում կայանալիք եզրափակչում

13:18 27.05.2019

ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ որևէ ակցիա իրականացնել` հաջակցություն Հենրիխ Մխիթարյանին:

Ըստ բրիտանական The Daily Mail պարբերականի` «զինագործներ»-ը քննարկել են, թե ինչպես կարող են աջակցել հայ կիսապաշտպանին, որը անվտանգության նկատառումներից ելնելով չի կարողացել թիմի հետ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք:

Ֆուտբոլիստները ցանկացել են նախավարժանքի դուրս գալ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով: Սակայն ՈւԵՖԱ-ից ներքին աղբյուրները հաղորդել են, որ նմանատիպ ցանկացած քայլ արգելված է:

Խաղի մարզահագուստները, ինչպես նաև խաղից հետո հաղթող թիմի կրած շապիկները, պետք է հաստատվեն ՈւԵՖԱ-ի կողմից:

«Արսենալ»-ի աշխատակիցները նույնպես զգուշանում են Բաքվում Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություններ անել: Նրանք չեն ցանկանում որևէ կոնֆլիկտ հրահրել, այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, եզրափակիչը կանցնի առանց Մխիթարյանին աջակցության ակցիաների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

00:05 20.05.2024

Իրանում հայտնել են, որ Ռաիսիի ուղղաթիռի ուղևորներից մեկը երկու անգամ կապի է դուրս եկել

Թավրիզ քաղաքի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը, ով եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում, երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել վատ ինքնազգացողությունից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ «Միջադեպի սկզբում հաջողվել է երկու անգամ կապի դուրս գալ Թավրիզի իմամի հետ, նա ասել է, որ իրեն լավ չի […] ...

Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim

23:35 19.05.2024

Ճշտվել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը․ Tasnim

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը պարզվել է, և այնտեղից ազդանշան է ստացվել անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից, ասել է Արևելյան Ատրպատական նահանգի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը։ «Մի քանի րոպե առաջ ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից ազդանշան է ստացվել»,- մեջբերում է Tasnim գործակալությունը Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին։ ...

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

21:07 19.05.2024

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ցնցված ենք Իրանի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և բոլորի հետ են: Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ […] ...

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

19:07 19.05.2024

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը

Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, հաղորդում է Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում։ «Ներկայումս արագ արձագանքման 40 խմբեր որոնողական աշխատանքներ են իրականացնում նախագահ Ռաիսիին և երեք այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար», – ասվում […] ...

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

17:21 19.05.2024

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։ Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և […] ...

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

14:51 19.05.2024

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։ ...

BACK_TO_TOP