Քաղաքական ռենտային, կաշառքներին ուղղված միջոցները հիմա պետք է ուղղորդել տնտեսություն. տնտեսագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.31 oC

Քաղաքական ռենտային, կաշառքներին ուղղված միջոցները հիմա պետք է ուղղորդել տնտեսություն. տնտեսագետ

18:55 27.05.2019

«Այն, ինչը կոռուպցիայի, ստվերի, այսպես ասած՝ մենաշնորհների, քաղաքական ռենտայի տիրույթում էր, և դա բավական ռեսուրս էր կլանում, այդ ամենը այսօր կարծես ազատվում է, և կարելի է դրա մի մասը վերաուղղորդել, տեղաբաշխել մարզերում»,- մարզերում տնտեսական զարգացման, ներդրումների հարցերին անդրադառնալիս այսօր ShantNews.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Այս մասին նա ասաց այն համատեքստում, որ Հայաստանում արդեն 5 համաժողով է անցկացվել մարզերում ներդրումների խրախուսման համար.

  • Տավուշ (2018 սեպտեմբերի 9)
  • Լոռի (2019 փետրվարի 23)
  • Արարատ (2019 մայիսի 4)
  • Գեղարքունիք (2019 մայիսի 12)
  • Սյունիք (2019 մայիսի 27)

Մասնագետի խոսքով՝ նախկինում այդ ֆինանսական միջոցների հոսքերը, որ ուղղվել են ընտրակաշառքներին, ընդհանրապես կաշառքին ու «սև դրամարկղերի», «ճամպրուկներով կանխիկի», կազմել են համախառն ներքին արդյունքի 10-15 տոկոսն են եղել, ինչը մոտ 1,5-2 միլիարդ դոլար է։

«Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես այդ անցումը՝ տրանսֆորմացիան, կատարել, որ նոր ձևավորված այս իրողությունների պայմաններում էդ գումարներն աշխատեն և դառնան բարձր արտադրողական աշխատատեղեր, թողարկման ծավալներ, եկամուտներ, նաև բարձր աշխատավարձեր»,- կարծում է տնտեսագետը։

Ըստ նրա՝ այդ անցումը կատարելու համար նախ ժամանակ է պետք, ապա նաև հավասարակշռված քաղաքականություն, օրենսդրական արմատական փոփոխություններ և այլ մեխանիզմներ ու հարթակներ՝ ազատված ֆինանսական միջոցներն ավելի արդյունավետ ոլորտներ ուղղելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

18:44 14.05.2025

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի […] ...

Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը

18:33 14.05.2025

Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը

ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով

18:23 14.05.2025

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

18:14 14.05.2025

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

18:07 14.05.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...

SHANTNEWS

18:00 14.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP