19:50 27.05.2019
Հայաստանում մոտ 300 մլրդ դրամ «հենց այնպես» է շրջանառվում, բայց կարող էր հիմնադրամների միջոցով կարող էր ուղղվել տնտեսության իրական սեկտոր ու փաստորեն դառնալ ներդրում։ Այս մասին այսօր ShantNews.am-ի հարցերին պատասխանելիս նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանում նույն ոճի մեկ այլ խնդիր է բորսայական գործիքների՝ բաժնետոմսերի բացակայությունը։ Դա մարդկանց թույլ կտար ռիսկային ներդրումներ անել ու ավելի բարձր եկամուտներ ունենալ, քան բանկային տոկոսներն են։
«Դրա համար մարդիկ իրենց ազատ միջոցները ներդնում են խաղադրույքների մեջ … կամ էլ բանկերում, որոնք, ճիշտ է, երաշխավորված տոկոսներ են ապահովում, բայց ավելի ցածր տոկոսներ»,- ասաց Մարգարյանը։
Տնտեսագետը ցավով է նշում, որ մարդիկ այժմ հնարավորություն չունեն ներդրումներ կատարել շուկայում դիրք ունեցող, շահավետ ընկերություններում։ Այդպիսի ո՛չ մշակույթ կա, ո´չ ենթակառուցվածք, ո՛չ էլ արժեքային համակարգ։
Կառավարության խնդիրը, ըստ Մարգարյանի, հենց դա պետք է լինի՝ ինչպես շահագրգռել ընկերություններին, որ դրանք իրենց բաժնետոմսերը հանեն բորսաներ, ինչը դրանց համար էլ ներդրումների այլընտրանքային միջոցներ կապահովի: Բայց հիմա այդպես չէ, քանի որ հայկական բիզնեսները ընտանեկան-կլանային են. բիզնեսմենները, ըստ Մարգարյանի, մտածում են՝ փակ համակարգ լինի, ամբողջը իմը լինի, ոչ մեկի հետ չկիսվեմ։
«Եվ նաև կոռուպցիայի ու ստվերի խնդիրն է։ Եթե ընկերությունը հակված է փակ աշխատելուն, ստվերում աշխատելուն, եկամուտների մի մասը թաքցնելուն, յուրացնելուն, նա երբեք դուրս չի գա բորսա և իր ընկերության բաժնետոմսերը չի տեղաբաշխի»,- կարծում է տնտեսագետը։
Դրան հակառակ՝ այն ընկերությունները, որոնք թափանցիկ են ու չեն վախենում հարկային տեսուչից, այդպիսի ընկերությունները, ըստ Մարգարյանի, շահագրգիռ են բաժնետոմսերի թողարկման ու կապիտալի ներգրավման։
«Այնպես որ խնդիրը և՛ մշակութային է, և՛ հոգեբանական, և՛ այդ նախընթաց ժամանակահատվածի մնացուկ են, երբ եղել է ստվերային տնտեսության տրիումֆի ժամանակահատված։ Հիմա դա կարծես պետք է անցնի, քանի որ իշխանությունը գոնե այս պահի դրությամբ հակված չէ կոռուպցիայի, և արդեն ընկերությունները ազատ են կապիտալի այլընտրանքային խողովակներով ներդրումներ ներգրավել»,- ասաց Մարգարյանը։
19:03 14.05.2025
Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայում և Պարագվայում ՀՀ դեսպանՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Բոլիվիայի Բազմազգ Պետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանին, […] ...
18:53 14.05.2025
Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա տուժածԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում […] ...
18:44 14.05.2025
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի […] ...
18:33 14.05.2025
Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումըՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...